Главное меню
Հայկական ուրցի առանձնահատկությունները

Հայաստանը հարուստ է հսկայական քանակությամբ օգտակար բույսերով (բուսականության մոտ 60%): Այս պոպուլյացիայում ուրցը ամենաշատ օգտագործվող բույսերի թվում է: Հայկական ուրցի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա մեծ մասն աճում է բարձր լեռնային շրջաններում: Հայերը միշտ օգտագործել են և կշարունակեն օգտագործել ուրցը ոչ միայն իրենց ամենօրյա կենցաղում որպես բուրումնավետ խմիչքի հումք, այլ նաև բժշկական նպատակներով:
Կրծքավանդակի և շնչառական խնդիրների առումով բնական բժշկության մեջ Ուրցն ունի օգտագործման երկար պատմություն: 
Թեյը` պատրաստված բույսը ջրի մեջ ընկղմելու միջոցով, կարող է օգնել հազի, բրոնխիտի և կրծքավանդակում անոթների խցանման դեպքում: Միջնադարյան հայկական բժշկության մեջ Ուրցն օգտագործվել է արյան ճնշման կարգավորման, շնչառական և աղեստամոքսային հիվանդությունների բուժման նպատակով:
Ուրցի թեյը բարձրացնում է իմունիտետը: Այն կարող է օգտագործվել որպես գերազանց հակասթրեսային և հակաբորբոքիչ միջոց:
Ուրցի թեյը հայտնի է որպես ստամոքսի խանգարումները վերացնող միջոց: Այն օգտակար է շնչառական ջղակծկումների և սուր ցավերի դեպքում, և ընդհանուր առմամբ օգնում է քրտնել մրսածության և տենդի ժամանակ:
Ուրցը լայն տարածում ունի հատկապես իր ուժեղ հոտի շնորհիվ, որը պայմանավորված է դրանում թիմոլի պարունակությամբ: Թիմոլը հզոր հակաբորբոքիչ է և արտաքին և ներքին օգտագործման համար: Այն, նաև, կիրառություն ունի որպես հոտազերծիչ և տեղական ցավազրկող: Ուրցը պատվով զբաղեցնում է բարձր տեղ հակաօքսիդանտ մթերքների ցուցակում, ի շնորհիվ նրանում պարունակվող հակաօքսիդանտ նյութերի և դրանց համատեղության մանգանի հետ:
Ուրցը համարվում է երկաթի, կալցիումի, մանգանի, վիտամին K-ի և բջջանյութի հիանալի աղբյուր: 
Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալ ասթմայի, վատ ախորժակի, աղեփքանքի, դիսպեպսիաների, խոցային հիվանդության, լոգանքի ձևով` ռևմատիզմի, նյարդային և մաշկային հիվանդությունների, ողողման ձևով` անգինայի ժամանակ և այլն: Գերմանիայում այն նշանակում են հազի և վերքերի բուժման համար, Ֆրանսիայում` որպես հակասպաստիկ, հակաճիճվային, վերքամոքիչ, հյուսվածքների էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղ թթուներից առաջացած այրվածքների դեպքում: Նշվում է նաև, որ թուրմը կանխում է երեխաների փորկապության առաջացումը: Ավստրիայում ուրցը կիրառում են գաստրիտների, աղեփքանքի և ճիճվակրության ժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումնային և ախտահանող միջոց: Այստեղ գտնում են, որ դեղաբույսի երկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող է առաջ բերել վահանագեղձի հիպոֆունկցիա: Հայաստանում դեղաբույսը համարվում է որպես մանրէասպան, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակը լավացնող միջոց: Այն լայնորեն կիրառվում է լյարդի և երիկամների հիվանդությունների, նևրալգիաների, հոդային ախտահարումների, բրոնխիալ ասթմայի ժամանակ: 

 

Նյութի աղբյուր` http://zham.am/am/news/43271.html

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar