Главное меню
Եթե ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը. պարզենք՝ ինչ է դա

Եթե Դուք ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը:

Ի՞նչ է «АВС»-ն:

 

"А"-ն գլիկոլիզացված հեմոգլոբինն է- ''A1C ''. A1C-արյան անալիզն է, որը ցույց է տալիս արյան մեջ շաքարի միջին մակարդակը վերջին մի քանի ամիսների ընթացքում:

"B"-ն զարկերակային ճնշումն է (անգլ. blood pressure )-Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, Ձեր ճնշումը վերահսկելը այնքան կարևոր է, որքան արյան շաքարը կարգավորելը: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկը:

"C"-ն խոլեստերինն է (անգլ. cholesterol)-բարձր խոլեստերինը սրտի նոպայի, ինսուլտի և այլ լուրջ խնդիրների առաջացման ևս մեկ գործոն է:

 

Ինչու՞ է «АВС»-ն այդքան կարևոր

 

Շաքարային դիաբետ չունեցող մարդկանց հետ համեմատած, մարդիկ, ովքեր ունեն դիաբետ, 2-3 անգամ ավելի շատ են տանում սրտի ինֆարկտ կամ ինսուլտ: Դիաբետ ունեցող պացիենտները նաև ունեն երիտասարդ տարիքում ինֆարկտի առավել բարձր ռիսկ: Բացի այդ դիաբետով հիվանդ մարդիկ ավելի հաճախ են տառապում երիկամային հիվանդություններից: Վերահսկելով АВС-ն, դուք կարող եք նվազեցնել համապատասխան հիվանդությունների առաջացման ռիսկը:

 

Մի՞թե իմ արյան շաքարի վերահսկումն ամենակարևորը չէ

 

Արյան շաքարի պահպանումը համապատասխան մակարդակում շատ կարևոր է դիաբետի հետ կապված մի քանի խնդիրների կանխարգելման համար, ներառյալ.

  • Աչքերի հիվանդությունը, որը հանգեցնում է տեսողության վատթարացման կամ կուրության
  • Երիկամների հիվանդություն
  • Նյարդերի խանգարում(նեյրոպատիա), որը կարող է ձեռքերում և ոտքերում ցավ կամ թմրություն առաջացնել:
  • Դիաբետիկ ոտնաթաթ

 

Բայց այդ դեպքում էլ արյան շաքարը բազմաթիվ գործոններից մեկն է, որին դուք պետք է ուշադրություն դարձնեք:

Բարձր երակային ճնշումը և խոլեստերինի բարձր մակարդակը իրենք իրենցով սրտանոթային աղետների ռիսկի կարևոր գործոններ են, իսկ շաքարային դիաբետի առկայության դեպքում նրանց կործանիչ ազդեցությունը ուժգնանում է:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի АВС-ի իմ մակարդակը

 

Մակարդակը, որին դուք պետք է ձգտեք, կախված կլինի նրանից, թե ինչքան ծանր է ձեզ մոտ դիաբետը, քանի տարեկան եք, և առողջության հետ կապված էլ ինչ խնդիրներ ունեք: Հարցրեք ձեր բժշկին, թե հատկապես որ մակարդակին պետք է դուք հասնեք:

Դիաբետ ունեցող մարդկանց մեծամասնությունը պետք է ձգտեն հասնել հետևյալ նպատակներին.

A1C մակարդակ-7%-ից ցածր

Երակային ճնշում 130/85-ից ցածր, կամ ավելի ցածր որոշ դեպքերում

ՑԽԼՊ խոլեստերինը ցածր 1,8մմոլ/լ (ՑԽԼՊ-ն խոլսետերինի տեսակներից մեկն է, որը հաճախ կոչում են ''վատ խոլեստերին''):

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar