Главное меню
Ինչ տեսք պետք է ունենա կինը ժամադրության գնալիս: Խոսում են տղամարդիկ

 Անկախ առիթից և իրավիճակից կինը պետք է լինի խնամված. դա վերաբերում է մազերին, դիմահարդարմանը, եղունգներին և, իհարկե, հագուստին: Անտեսել թվարկածներից որևէ մեկը նշանակում է թերանալ. Դուք կզգաք ձեզ անվստահ և կաշկանդված:

Սուրբ Վալենտինի նախաշեմին եկեք լսենք, թե ինչ են խոսում տղամարդիկ կնոջ արտաքինի մասին: Ի՞նչ է նրանց դուր գալիս և ինչպիսի՞ն կուզենային, որ լիներ իրենց սիրելին ժամադության ժամանակ:

Մազեր

Հարցվածներից գրեթե բոլորը պատասխանեցին, որ սիրում են երկար արձակած մազեր: Ալիքավոր և խուճուճ մազերն ավելի են գրավում տղամարդկանց. դա բնական գեղեցկության նշան է: Մազերը պետք է լինեն պարտադիր մաքուր և խնամված:

Դիմահարդարում

Հակառակ կանանց համոզմունքի, տղամարդիկ մեծ ուշադրություն են դարձնում դիմահարդարմանը, հետևաբար նկատում են թերությունները: Հարցվածները միահամուռ պատասխանեցին, որ չեն սիրում վառ և աչքի ընկնող դիմահարդարումը: Նախընտրելի է բնական գեղեցկությունը: Կարելի է ընդգել թարթիչները սևաներկով, իսկ շուրթերը՝ շատ նուրբ երանգով:

Եղունգներ

Եղունգների հարցում տղամարդիկ տարակարծիք են: Ոմանց դուր են գալիս վառ գույները, մյուսները նախընտրում են նուրբ երանգներ, բայց բոլորը միաձայն ընտրում են խնամված և միջին երկարության բնական եղունգներ:

Հագուստ

Ճաշակին ընկեր չկա: Եվ իսկապես, բոլորս ունենք մեր նախասիրությունները, սակայն ժամադրության պատրաստվելիս պետք է մոռանալ շատ աչքի ընկնող, ճչան հագուստի մասին: Այն կգրավի ոչ միայն Ձեր սիրելիի, այլ նաև շրջապատի մարդկանց ուշադրությունը: Եղեք էլեգանտ և կանացի:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar