- 14.02.2015
- 1565 Просмотров
- 0 Комментариев
Մի շարք սովորական մթերքներ իրականում կարող են կարգավորել մարմնի քաշը և բարելավել առողջության ընդհանուր վիճակը, գրում է Segodnya.ua-ն՝ հղում անելով Mixed News-ին:
1. Վարսակը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև հիանալի հագեցնում է քաղցը: Այն նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը և կայունացմանը:
2. Հավի ձուն սպիտակուցների հիանալի աղբյուր է, բացի այդ, այն քիչ կալորիականություն ունեցող մթերքներից է:
3. Խնձորը հարուստ է հզոր հակաօքսիդանտներով և այլ օգտակար նյութերով: Խնձորը պարունակում է պեկտին, որը կարող է բաժանել և ազատել մարմինը ճարպային բջիջներից:
4. Կանաչ չիլի պղպեղը խթանում է բջիջների աճը, ինչպես նաև կարճ ժամանակով բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն էլ հանգեցնում է ճարպերի այրմանը:
5. Սխտորը կարող է իջեցնել խոլեստերինի մակարդակը և այրել ճարպային հյուսվածքները:
6. Մեղրը ճարպն այրելու լավագույն միջոցն է: Այն պետք է ավելացնել տաք ջրին և խմել ամեն առավոտ:
7. Կանաչ թեյը ավելորդ քաշի դեմ պայքարելու լավագույն միջոցներից է: Լավագույն արդյունք ստանալու համար պետք է օրական երկու բաժակ կանաչ թեյ խմել:
8. Ցորենի ծիլերն ակտիվացնում են նյութափոխանակությունը՝ այսպիսով օգնելով կարգավորել քաշը և այրել ճարպային հյուսվածքները:
9. Լոլիկը ևս նպաստում է ճարպերի արագ այրմանը: Ինչպես նաև կանխարգելում է քաղցկեղի զարգացումը:
10. Սև շոկոլադը հակաբորբոքային հատկություններ ունի: Այն նպաստում է ճարպերի օքսիդացմանը:
Նյութի աղբյուրը՝ http://life.panorama.am/hy/news/2015/01/26/food/289855
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.