- 06.03.2015
- 843 Просмотра
- 0 Комментариев
Գեղեցկության և գրավչության մասին երազում են բոլոր աղջիկներն ու կանայք, և այդ երազանքն իրականություն դարձնելու համար նրանք ջանք չեն խնայում՝ ծախսելով մեծ գումարներ կոսմետիկա գնելու համար:
Պարանոցի մաշկի էլաստիկությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում յուրաքանչյուր առավոտ լվանալ այն սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա արեք նույնը օճառով:
Պարանոցը փոշուց մաքրելու համար իդեալական են հատուկ այդ նպատակով նախատեսված հեղուկ քսուքները: Եթե մաշկը չոր է և գրգռվում է, ապա լվանալուց հետո օգտագործեք նաև փափկեցնող ու սնուցող քսուք: Այս գործընթացը նախընտրելի է սկսել պարանոցի առջևի հատվածից (շարժումը ներքևից վերև), և այնուհետև տեղափոխվել ետևի հատված (շարժումը վերևից ներքև): Կզակին շատ քիչ քսուք քսել հատուկ խոզանակով:
Կնճռոտ մաշկին քսուքը պետք է քսել մաշկը խոնավեցնելուց հետո: Օգտակար են նաև եգիպտացորենի, նուշի կամ ձիթապտղի յուղով թրջոցները: Կարևոր են նաև պարանոցի վարժությունները, որոնք կանխում են նույնիսկ կրկնակի կզակի առաջացումը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.