Главное меню
Նուրբ, հարթ մաշկ ունենալու համար զգուշացեք մաշկը չորացնող այս 8 գործոններից

Մաշկը մարմնի պաշտպանության առաջին գիծն է: Նուրբ, հարթ մաշկ ունենալու համար զգուշացեք մաշկը չորացնող այս 8 պատճառներից և հետևեք ստորև բերված խորհուրդներին:

 

1. Ձմեռային եղանակը

Ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ նվազում է նաև օդի խոնավության աստիճանը: Չոր օդը չորացնում է նաև մաշկը: Սակայն սենյակի ջերմաստիճանը բարձրացնելն արդյունավետ չէ: Ջեռուցող սարքերն ավելի են չորացնում օդն ու ձեր մաշկը:

Ելքը խոնավեցնող սարք ունենալն է: 

Եթե ձմռանը ցուրտ եղանակին դրսում եք լինելու` ստեղծեք ձեր սեփական խոնավության պատնեշները: Պաշտպանեք զգայուն հատվածները` շուրթեր, դեմք, ձեռքեր` ձեռնոցների և շարֆի միջոցով:

 

2. Շատ տաք ցնցուղները

 

Տաք ցնցուղը, հատկապես ձմռանը, կարող է հաճելի լինել, սaկայն չորացնում է մաշկը, հատկապես, եթե  սովորություն ունենք երկար լողանալու:

Իջեցրեք ջրի ջերմաստիճանն ու կրճատեք ցնցուղի տակ գտնվելու ժամանակը. 5 րոպեն բավարար է առանց մաշկը չորացնելու մաքրվելու համար:

 

3. Չորացնող օճառներ

Բոլոր օճառները նույնը չեն: Կոշտ օճառով լվացվելիս խաթարում եք մաշկի բնական խոնավության պատնեշը:

Փորձեք մեղմ, առնաց բուրմունքի օճառներ, որոնք մաքրելու հետ մեկտեղ նաև  խոնավեցնում են:

 

4. ''Քերելը''

Կարծում եք մաշկը մաքրելու համար սկրաբի կարիք ունե՞ք: Մի կողմ նետեք այս հնացած միտքը ձեր կոշտ սպունգի հետ մեկտեղ:

Փոխարենը լողնալիս մաշկը փափուկ լաթով մաքրեք: Սա կմաքրի մաշկը նույքան արդյունավետ, որքան կոպիտ սպունգը, սակայն առանց մաշկը կոշտացնելու:

 

5. Լոգանքից հետո խոնավությունը կորցնելը

Ցնցուղն ու լոգանքը խոնավեցնում են մաշկը, սակայն սրբիչով անմիջապես չորանալն անհետացնում է այդ ազդեցությունը: 

Սրբիչով մաշկը չորացրեք այնպես, որ այն մի փոքր խոնավ մնա և միանգամից խոնավեցնող քսուք օգտագործեք:

 

 

6. Տարիքը

Տարիների ընթացքում հորմոնների մակարդակների փոփոխությունը մաշկը բարակ ու չոր է դարձնում: 

Օրը սկսեք մարմնին և դեմքին խոնավեցնող քսուք քսելով: Կնճիռները պակասեցնելու և չորության դեմ պայքարելու համար ընտրեք խնամքի միջոցներ, որոնք ալֆա-հիդրոքսի թթուներ և ռետինոլ են պարունակում:

 

7. Գրգռիչ նյութեր

Ձեր սիրելի սվիտերը քո՞ր է առաջացնում: Պատճառը կարող են լվացող և փափկեղնոց նյութերը լինել: Ընտրեք միջոցներ , որոնք ներկերից և բույրերից զերծ են:

Փափուկ բնական հյուսվածքներից (բամբակ, մետաքս) կարված հագուստ կրեք՝ բրդից և պոլիէսթերից կարվածների փոխարեն:

 

8. Առողջությունը

Եթե մաշկն արտահայտված թեփուկոտ է և կարմիր, հնարավոր է մաշկային հիվանդություն ունեք` ատոպիկ դերմատիտ կամ փսորիազ: Սա կարող է նաև դիաբետի և հիպոթիրեոզի նշան լինել:

Այս դեպքում ձեր բժշկի կողմից նշանակված հիմնական հիվանդության բուժումը կօգնի նաև այս ախտանիշների դեմ:

Նյութի աղբյուրը՝ http://www.doctors.am/hy/Skin-Daily-Care

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar