- 26.03.2015
- 880 Просмотров
- 0 Комментариев
Առողջ քունը լավ օրվա և բարձր տրամադրության գրավականն է, այդ պատճառով պետք է ստեղծել բոլոր պայմանները հանգիստ քուն ունենալու համար: Կառավարել մարմինը քնած ժամանակ գրեթե անհնար է, սակայն անհրաժեշտ է իմանալ, թե ինչ դիրքով պետք է պառկել, որպեսզի մարմինը մաքսիմալ կերպով հանգստանա:
Երբ քնում եք մեջքի վրա
Բժիշկները միաձայն հաստատում են, որ մեջքի վրա պառկելը մինիմալի է հասցնում պարանոցի և մեջքի ցավերը: Պակաս նշանակություն չունի ներքնակը, սակայն այս դիրքն առավել հարմար է մեջքի ցավեր ունեցողների համար: Այս դիրքն օգտակար է նաև մաշկի համար, քանի որ դեմքը չի շփվում բարձի հետ: Բացի առավելություններից, այս դիրքն ունի թերություններ ևս: Հենց մեջվի վրա պառկած ժամանակ է մարդը խռմփացնում:
Երբ քնում եք փորի վրա
Փորի վրա քնած ժամանակ շնչառությունն ազատ է, և սա միակ առավելությունն է: Այս դիրքը ուղղում է ողնաշարի բնական կորությունը, որը կարող է առաջացնել գոտկատեղի ցավեր: Թեքված գլուխը կարող է առաջացնել ողնաշարի ծռություն վզի հատվածում, նյարդային հանգույցների խանգարումներ:
Երբ քնում եք կողքի
Եթե ունեք աղիների և մարսողության հետ խնդիրներ, կողքի թեքված քնելը կմեղմացնի անհարմարությունը և կանցկացնի այրոցը: Բժիշները խորհուրդ են տալիս քնել ձախ կողքի վրա, որը կարգավորում է արյան շրջանառությունը: Իմիջիայլոց, մարդկանց մեծ մասը կարողանում է քնել միայն ձախ կողքի վրա: Այդուհանդերձ, ձախ կողքի թեքված քնելը ճնշում է գործադրում ստամոքսի վրա: Այս դիրքի ժամանակ շատ հաճախ մարդիկ մի ձեռքը դնում են գլխի տակ՝ դրանով իսկ խախտելով արյան բնականոն շրջանառությունը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.