- 16.02.2015
- 473 Просмотра
- 0 Комментариев
Սնունդը մեր կյանքի անբաժանելի մասն է կազմում: Մենք բոլորս գիտենք, որ սնունդը պետք է օգտակար և որակյալ լինի, սակայն ոչ միշտ ենք այդ մասին հիշում և անհանգստանում: Հաճախ շատերը մտածում են միայն համային հատկանիշների մասին՝ մոռանալով, որ դրանց մեջ կարող են տոքսիններ պարունակվել: Սնունդը կարող է նաև մահացու լինել…
Ներկայացնում ենք 10 ցնցող դեպքեր, երբ սնունդը մահվան պատճառ է դարձել:
1. Շատերը գիտեն, որ ֆուգու ձուկը սխալ պատրաստելու դեպքում ցավալի հետևանքներ կարող են առաջանալ: Ճապոնիայում այն դելիկատես է համարվում և մատուցվում է աշխարհի լավագույն ճապոնական ռեստորաններում: Ֆուգուի պատրաստմանը պետք է լուրջ վերաբերվել: 2000թ. Ի վեր դրա սխալ պատրաստման պատճառով 20 մարդ է մահացել: Նրանց մեծ մասը փորձել է տանը ինքնուրույն պատրաստել ձուկը:
2. 2008թ. Բրիտանիայում խոհարարը քնի մեջ մահացել է այն պատճառով, որ նախօրեին շատ կծու սոուս էր օգտագործել: 33-ամյա տղամարդը առավոտյան չէր արթնացել: Չնայած կծու ուտեստների պատճառով մահվան դեպքերը հազվադեպ են պատահում, հաճախակի են դրանց պատճառով առաջացած առողջական խնդիրները՝ ստամոքսի այրոցից մինչև ցավեր աղիքներում:
3. Սաննակչին կորեական խոհանոցի ուտեստ է, որն իրենից քունջութի յուղով ութոտնուկի միս է ներկայացնում: Ֆուգուի համեմատ այն այդքան էլ թունավոր չէ, սակայն դրա օգտագործումից հետո մահվան դեպքեր գրանցվել են: Քանի որ ուտելիս ոթնոտնուկի մկանները կրճատվում են, դրանք կարող են փակել կոկորդը:
4. Գետնանուշով կարրի սոուսը սովորաբար հնդկական ռեստորաններում են մատուցում: Այն խտացնելու համար հավելում են նուշի ալյուրով: Այս խառնուրդը կարող է մահացու ալերգիկ լինել: Միայն 2014թ. այս սոուսի պատճառով ԱՄՆ-ում 3 մարդ է մահացել:
5. Որոշակի սննդամթերք ուտելու մրցույթներ անցկացվում են աշխարհի տարբեր վայրերում: Դրանց հաճախ այնպիսի մարդիկ են մասնակցում, ովքեր համոզված են, որ ավելի շատ կարող են ուտել, քան մյուսները: Տարբեր երկրներում նույնիսկ մրցույթներ են անցկացնում, որտեղի հիմնականում համբուրգերներ կամ հոթդոգեր են ուտում: Ցավոք, դրանք երբեմն մահացու ելք են ունենում:
6. Միկրոալիքային վառարաններում պատրաստելու համար նախատեսված փոփքորնը դիացետիլ է պարունակում, որն իրենից տոքսին է ներկայացնում: Այդ տոքսինը ներծծվում է թոքերի մեջ, որից ազատվելու միակ միջոցը թոքերի տրանսպլանտացիան է: Դրանից բացի, դիացետիլը կարող է Ալցգեյմերի հիվանդության հանգեցնել:
7. 60-70-ականներին Իրաքում սովի տարիներ էին, որի հետևանքով վաճառքի էր հանվել ֆունգիցիմիդներով մշակված ցորենը, որը նախատեսված է ցանքի համար: Օտար լեզուն չհասկանալու պատճառով մարդիկ չեն հասկացել, թե ինչ է գրված պարկերի վրա: Արդյունքում թունավորված ցորենը շատ մարդկանց շրջանում առողջական խնդիրներ էր առաջացրել և նույնիսկ մահվան պատճառ էր դարձել:
8. 2015թ. հունվարին Մոզամբիկում մարդկանց մի խումբ թաղման արարողության ժամանակ տեղական գարեջուր էր խմել, որը շատ տարածված է Աֆրիկայում և հայտնի է պոմբե անունով: Այն օգտագործելուց մի քանի օր անց մարդիկ հիվանդանոց էին տեղափոխվել աղեստամոքսային խնդիրներով, նրանցից ոմանք մահացել են: Արդյունքում պարզվել է, որ գարեջրի մեջ կոկորդիլոսի լեղի է եղել:
9. 1973թ. ամերիկյան Միչիգան նահանգում խոշոր եղջերավոր անասունների համար կեր պատրաստող ընկերությունը պատահմամբ կերի մեջ պոլիբրոմդիֆենիլ էր ավելացրել: Այն խառնել էին կերին և բաժանել ֆերմերներին: Արդյունքում ֆերմերները մեծ վնասներ էին կրել, իսկ նահանգում կաթնային արտադրությունն ամբողջովին ոչնչացվել էր: Շատեը հազվադեպ հիվանդություններով էին հիվանդացել, այդ թվում՝ քաղցկեղով:
10. 1958թ. հրուշակագործ Ժոզեֆ Նիլը պատահմամբ շաքարի փոխարեն մկնդեղ է օգտագործել: Այն խառնվել է կարամելի այլ բաղադրիչների հետ, իսկ պատրաստի կոնֆետները հանվել են վաճառքի: Արդյունքում 20 երեխա մահացել են:
Նյութի աղբյուրը` http://www.1in.am/1549859.html
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.