Главное меню
Ինչպե՞ս ձեռք բերել գեղեցիկ ճնշամկան (պրես)

 

Գեղեցիկ փորի ճնշամկան ունենալը շատ աղջիկների երազանքն է, ինչի համար մենք բազում վարժություններ ենք անում` բոլորովին չխնայելով մեր փորը: Քչերը գիտեն, թե ինչպես է հարկավոր անել ճիշտ վարժություններ, թե որքան ձգումներ են հարկավոր ցանկալի արդյունքին հասնելու համար, և թե ինչու է ոչ միշտ հնարավոր հասնել դրան:

Սովորաբար ընդունված է տարանջատել ստորին և վերին որովայնային ճնշամկաններ: Ցանկության դեպքում դուք հեշտությամբ կարող եք գտնել մեծ քանակությամբ տեղեկատվություն, թե ինչպես է պետք մարզել ստորին ճնշամկանը և կամ ինչպես ավելի ձիգ և ռելիեֆային դարձնել վերինը: Սակայն եթե դուք դիմեք մասնագետին, ապա կիմանաք, որ սպորտում ու ֆիթնեսում չկան նման հասկացություններ, ինչպիսիք են վերին կամ ստորին ճնշամկաններ:

Իրականում այն, ինչ մենք անվանում ենք ճնշամկան, փորի ուղիղ մկանն է, որի մանրաթելերը հավասարաչափ տեղակայված են փորի հատվածում վերևից ներքև, ինչը դժվարեցնում է դրա բաժանումը երկու առանձին մասերի: Արդյունքում, ձգման վարժություններ կատարելիս մանրաթելերը միանման կրճատվում են ինչպես վերևից, այնպես էլ ներքևից։ Նման տարբերակման զգացողությունն առաջացնում է ճնշամկանի ստորին հատվածում տեղակայված գոտկային մկանը: Դրա աշխատանքը հատկապես ինտենսիվ է ոտքերը բարձրացնելու վարժությունների ժամանակ:

 

Որոշ աղջիկների երազանքը խորանարդիկներով ռելիեֆային ճնշամկան ունենալն է, սակայն այն ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ: Խնդիրն այն է, որ կնոջ օրգանիզմը` համեմատած տղամարդու օրգանիզմի հետ, ավելի քիչ քանակությամբ տեստոստերոն հորմոն է արտադրում: Հենց դրա պատճառով է ավելի դժվար կնոջ ճնշամկանին ռելիեֆ հաղորդելը, իսկ տղամարդու օրգանիզմում ձիգ մկանները ավելի վառ են ընդգծված: Նորմալ մարմնի կառուցվածքով կանանց ենթամաշկային ճարպը մարմնի մասսայի 18-20% է կազմում, մինչդեռ տղամարդկանց մոտ այն կրկնակի անգամ քիչ է:

Տնային պայմաններում ճնշամկանի մարզումը աղջիկներին հաճախ թվում է լուծում ավելորդ քաշից ազատվելու և իդեալական մարմին ունենալու հարցում: Ցավոք սրտի ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. ֆիզիոլոգիապես մենք այնպես ենք կառուցված, որ ճարպը մեր մարմնում այրվում է հավասարաչափ և ոչ թե միայն պրոբլեմատիկ վայրերում: Այդ պատճառով որովայնային ճնշամկանը երբեք իդեալական չի լինի առանց ճիշտ սննդակարգի և ընդհանուր ֆիզիկական ծանրաբեռնվածության: Հաճելի լուր. կատարյալ ճնշամկան ունենալու համար բավարար է մարզվել շաբաթական 2 անգամ 3-4 մոտեցմամբ:

 

Հիշե´ք, որ գեղեցիկ մարմինը մարզված, սպորտային և ձգված մարմինն է: Չկա ոչ մի անհրաժեշտություն համապատասխանել առկա չափանիշներին. բավարար է միայն դուր գալ ինքներդ ձեզ: Սակայն պարապմունքների չարաշահումը ևս լուծում չէ, որովհետև նիհարությունը և նրբակազմությունը տարբեր բաներ են: Հետևաբար միայն կանոնավոր վարժությունների, առողջ սննդի և ճիշտ պլանավորված օրվա համադրությունը կապահովի ձեզ ձեր երազանքների մարմինը:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar