Главное меню
Հաց մազերի համար. օգտակար դիմակներ

 Կնոջ հպարտության պատճառներից մեկը փարթամ, գեղեցիկ և առողջ մազերն են, որոնք կարող են վերափոխել գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի: Սա է պատճառը, որ շատ կանայք և աղջիկներ առանձնահատուկ ուշադրություն են դարձնումիրենց մազերի խնամքին` պարբերաբար կատարելով մի շարք կոսմետիկ պրոցեդուրաներ, որոնք նպաստում են մազերի սնուցմանը և ամրապնդմանը:
Ցավոք սրտի փարթամ մազեր ունենալու հնարավորությունը բոլորին տրված չէ. այդ պատճառով էլ ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է շատ ջանք թափել:

Այսօր գոյություն ունի մազերի խնամքի կոսմետիկ միջոցների հսկայական ընտրություն, սակայն տարիների փորձ ունեցող և սերունդներով փոխանցված ավանդական միջոցները ևս մնում են արդիական և պահանջված:

Մազերի համար դիմակների պատրաստման ժամանակ օգտագործվող միջոցներից մեկը հացն է, որն ունի բազմաթիվ օգտակարհատկություններ: Դիտարկենք հացով պատրաստվող առավել արդյունավետ և տարածված բաղադրատոմսերը:

Մազերի համար հացի օգտակար հատկությունները

Առաջին բանը, որ անհրաժեշտ է հիշատակել մազերի մասին խոսելիս նրա բաղադրությունն է, որը ներառում է մեծքանակությամբ վիտամիններ, հանքային և սննդարար նյութեր, որոնք դրական ազդեցություն ունեն մազերի աճի և կառուցվածքի վրա:

Եթե ձեր մազերը դանդաղ են աճում կամ փխրուն են, ապա սև հացով դիմակը հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Դրանք հարմար են բոլոր տիպի մազերի համար և օգնում են պայքարել վերը թվարկած բոլոր խնդիրների հետ:

Սև հացից դիմակ

Սև հացով դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 200 գրամ սև հացի միջուկ և հասարակ ջուր: Եռացրած ջուրն այնքան լցրեք, որ այն ամբողջովին ծածկի հացը և թողեք սառչի 30 րոպե, որի ընթացքում հացն ամբողջությամբ ներծծում է ջուրը: Դրանից հետո ստացված զանգվածը քսեք գլխի մաշկին և մազերին` արմատից մինչև մազի ծայրը: Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով: 30 րոպե անց ուշադիր լվացեք գլուխը տաք ջրով: Այս դիմակn օգնում է ամրացնել մազերը և կանխելմազաթափությունը:

Հացով և խոտաբույսերով դիմակ 

Այս դիմակը պատրաստվում է բուսական թուրմի հիմքի վրա, որի կազմի մեջ մտնում են երիցուկը, եղեսպակը և եզան լեզուն: Այս բոլոր խոտաբույսերի վրա ավելացրեք եռացրած ջուր և թողեք 30 րոպե: Դրանից հետո թուրմը հարկավոր է քամել և լցնeլ հացի խմորի վրա: Երբ հեղուկը ներծծվի, քսեք այն մազարմատների վրա նուրբ մերսող շարժումներով, ինչից հետո փաթաթեք գլուխը և սպասեք 1 ժամ: Լվացեք գլուխը տաք հոսող ջրով:

Հացով և կեֆիրով դիմակ

Այս բաղադրատոմսը բաղկացած է սև հացից և անյուղ կեֆիրից: Հացի խմորը մանրացնել և վրան ավելացնել ոչ մեծ քանակությամբ կեֆիր: Սպասել 30 րոպե` մինչև հացի ամբողջությամբ ուռչելը: Դրանից հետո ստացված զանգվածը տրորել պատառաքաղով կամ բլենդերով: Պատրաստի դիմակը հավասարաչափ քսել մազարմատներին և թողնել 1 ժամ, այնուհետև լվանալ տաք ջրով: Այս դիմակն օգտագործվում է մազերի ամրապնդման և աճի համար:

Հացով և մեղրով դիմակ 

Բաղադրատոմսի մեջ մտնում է 200 գրամ սև հաց, մեկ թեյի գդալ մեղր, մեկ ձու, մեկ թեյի գդալ մանանեխ և մեկ թեյի գդալբուսական յուղ: Հացի միջուկի վրա լցնել եռացրած ջուր և թողնել 30 րոպե` մինչև հացի ուռչելը: Դրանից հետո ավելացնել մեղրը,մանանեխը և բուսական յուղը: Լավ խառնել և ստացված զանգվածը քսել գլխին: Սպասել 1 ժամ, այնուհետև լվանալ գլուխը տաք ջրով: Այս դիմակը վերականգնում է վնասված մազերը և դրանց փայլ է հաղորդում:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar