Главное меню
Հայ աստղերի ամենաաղմկոտ արտահայտությունները՝ 2014 թվականին

1. «Կառավարության յոթն ու քառասունքը մոտենում է».այսպես էր արձագանքել երգահան Ռուբեն Հախվերդյանը NEWS.am STYLE-ի՝ պարտադիր կուտակային համակարգի հնարավոր ներդրման վերաբերյալ հարցին:

 

 

2. 2014-ին Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրած Արամ MP3-ն մինչ մրցույթը կայացած ասուլիսի ժամանակ մրցույթի ավստրիացի մասնակցի՝ մորուքավոր Կոնչիտա Վյուրսթի մասին ասել էր, որ ծանր է տանում նրա հետ նույն բեմում լինելու հանգամանքը, ինչը բուռն քննարկումներ էր առաջացրել, ընդ որում՝ միջազգային մակարդակով:

3. «Կուզեի, որ Ադրբեջանը հաղթեր». ասել էր Շուշան Պետրոսյանը՝ խոսելով մեզ հետ «Եվրատեսիլ 2014»-ի մասին:

4. VARDA. «Ես ամենահամեստ հագնված կինն էի միջոցառմանը, որտեղ հավաքվել էին Հայաստանի ամենաազդեցիկ կանայք». հայ մերկապարուհու այս հարցազրույցը դեռ երկար կհիշեն հայ փափկասուն որոշ կանայք:

5. «Անի Քոչար, դու անասուն ես։ Մե՛ղք ես, գնա հոգեբուժարան». Անահիտ Սիմոնյանի եւ Անի Քոչարի այս հակամարտությունը չի մոռացվի:

 

 

6. «Ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանը այլեւս չեմ ուզում համարել իմ Հայրենիք».այսպիսի արտահայտություն էր արել դերասան Սեպուհ Ապիկյանը անարդարությունների բախվելուց հետո:

7. «Ամեն տաբատ հագնող չէ, որ տղամարդ է». թվում է, թե դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի այս արտահայտության մեջ աղմկոտ ոչինչ չկա, բայց, արի ու տես, որ այն բուռն քննարկումեր առաջացրեց: 

8. Եվ, իհարկե, չէինք կարող չնշել Սոնա Շահգելդյանին եւ նրա անկրկնելի ռուսերենը: Շաբաթներ առաջ հայկական շոու-բիզնեսում նոր սկանդալ հասունացավ՝ Սոնա Շահգելդյանի մորաքույրը Սոֆի Մխեյանին ասել էր «ֆու»: Վերջինս հրապարակել էր կատարվածը՝ գրելով. «Շահգելդյանները զաժիգայուտ»

 

                                                                                                                                  աղբյուր՝  http://style.news.am/arm/news...

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar