Главное меню
Ոտքերի առողջությունը և բարձրակրունկ կոշիկների վտանգը

 

«Հենց տուն հասնեմ, անմիջապես կհանեմ կոշիկներս»,- այս միտքը յուրաքանչյուր օր հազարավոր աղջիկների գլխում է: Բութ ցավ, ծանրություն ոտքերում. ահա՛ կրունկների վրա անցկացված օրվա արդյունքը: Բժիշկները չեն դադարում կրկնելուց, որ ոտքերի համար կրունկների օպտիմալ բարձրությունը 4-5 սմ է: Սակայն, երբ բանը հասնում է գնումներին, հնարավոր չէ դիմադրել մի զույգ բարձրակրունկ կոշիկներ գնելուն: 

Պարզենք, թե ինչում է կայանում բարձրակրունկ կոշիկների վտանգը

  • Նման սովորությունից ամենաշատը վնասվում է ողնաշարը: Միայն պատկերացրեք. 1 սմ կրունկը ողնաշարի բեռը ավելացնում է 10 կգ-ով: Իսկ նման կոշիկների վրա մշտական ​​վազքը կարող է առաջացնել ողնաշարի սկավառակների գրիժա:
     
  • Ծանրության կենտրոնի փոփոխության արդյունքում առաջանում է թաթի դեֆորմացիա: Երբ դա տեղի է ունենում, ոտքի ծանրաբեռնվածությունը ավելանում է մոտ 6 անգամ, և առաջին հերթին ամբողջ բեռն ընկնում է ոտքի թաթի վրա:
  • Երբ կինն անընդմեջ բարձր կրունկների վրա է, ապա նրա ծնկներն անընդմեջ լարված են: Իրավիճակն էլ ավելի վտանգավոր է, եթե դուք ունեք երակների լայնացման հակում (վարիկոզ): Յուրաքանչյուր աղջկա համար կա կրունկների անվտանգ բարձրություն, որը որոշել կօգնի ֆլեբոլոգի մոտ ստուգումը: Բժիշկը նաև կօգնի որոշել՝ որքան երկար է հենց ձեզ կարելի քայլել բարձրակրունկ կոշիկներով: 

 

Այդուհանդերձ կան մի քանի ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել ոտքերի առողջությունը:

  1. Օրվա վերջում կոշիկները հանելուց հետո արեք պարզ վարժություններ. 4-5 անգամ կանգնեք ոտքի թաթերի վրա, այնուհետև շարժեք ոտքի թաթը մի քանի անգամ մեկ մի կողմ, մեկ՝ մյուս: Պառկեք մի քանի րոպե՝ ոտքերը վեր պահած:
  2. Հիշեք օրթոպեդիկ ներբանների մասին: Դրանց ճիշտ ընտրությունը կուղղի ոտքը կոշիկի ներսում:
  3.  Եթե դուք բութ մատի մոտ հոդի մեծացում եք նկատել, ապա ժամանակն է մատների համար հատուկ սարք գնել, որը կկանգնեցնի ոտքի դեֆորմացումը:
  4. Ոտքերը դրեք մեկ տաք, մեկ սառը ջրի մեջ: Նման կերպով դուք կարող եք ազատվել ոտքերի հոգնածությունից, ծանրությունից և այտուցվածությունից:
  5. Ոտքերին հանգստացնող քսուք քսեք. դա կարող է լինել այտուցվածության կամ վարիկոզի դեմ քսուք: Լավ միջոց է նաև սառեցնող քսուքը, որը բարելավում է միկրոշրջանառությունը և վերացնում  ծանրության զգացումը:
     

Հետևելով այս պարզ խորհուրդներին՝ հնարավոր է հեշտությամբ պահպանել թռչող քայլվածքը և լավ տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում, նույնիսկ եթե ամբողջ օրն անցկացնել 10 կամ նույնիսկ 12 սմ բարձրությամբ կրունկների վրա: Ամենակարևորը ոտքերին մի փոքր խնամք և ուշադրություն հատկացնելն է:

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar