Главное меню
Կրծքով կերակրել, թե արհեստական կերերով՝ թերություններն ու առավելությունները

Մայրական կաթ, թե արհեստական կերեր: Այս հարցը կարծես հավերժական է: Մասնագետների մեծ մասը պնդում է, որ հարկավոր է միայն մայրական կաթ տալ, կան մասնագետներ ու հետազոտություններ, որոնք նշում են, որ արհեստական կերերը վնաս չեն ու ոչնչով պակաս չեն:  Այս դիրքորոշման կողմնակիցների հետազոտությունները ցույց են տվել, որ այն պնդում, թե արհեստական կերերով սնված երեխաների մտավոր ունակությունների ու կարողությունների խնդիրներ են ունենում չի համապատասխանում իրականությանը: 

 Սակայն  գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնուցման կարևորությունն փոքր-ինչ չափազանցված է: Գիտնականները հետազոտություն են իրականացրել 1800 երկվորյակ նորածինների շրջանում: Մի երեխային մայրը կերակրել է կրծքով, մյուսին` արհեստական կերով:  Հետազոտությունն կատարվել է հաշվի առնելով որոշ հատկանիշներ` քաշը, ակտիվությունը, հետագայում ուսման հաջողությունները և այլն: Հետազոտության արդյունքները պարզել են, որ քաշը մեծ տարիքում կամ մտավոր ունակությունները ոչնչով չեն զիջել կրծքով կերակրված երեխայի ֆիզիկական հատկանիշներին ու մտավոր կարողություններին: 

 Մայրական կաթով կերակրելու առավելությունների մասին հայտնի տեսակետից բացի վերջին հետազոտությունները, որոնք իրականացվել են Յեյլի համալսարանում ցույց են տվել, որ արհեստական կերերով կերակրվող երեխաների մոտ փոխվում է աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան, ինչի արդյունքում երեխաների մոտ առաջանում են որովայնայի ցավեր ու ծակոցներ:

Ավելին, համաձայն այդ հետազոտության, այն երեխաները, ովքեր մայրական կաթով չեն սնվում հետագայում խնդիր են ունենում  պինդ սննդատեսակներ ուտելիս, խանգարվում է մարսողությունը ու կերակրափողի ֆունկցիոնալությունը: 

Այս ամենով հանդերձ, հայտնի է, որ մայրական կաթը պարունակում է մի շարք նյութեր, որոնք որևէ արհեստական կերակրատեսակում կամ խառնուրդում չկան: Դրանցից են՝

Կոլոստրումը, որը արտադրվում է մինչև մայրական կաթի առաջանալը: Այն պարունակում է մի շարք հանքային աղեր, որոնք օգնում են երեխայի հետագա զարգացմանը: Այս նյութը որևէ արհեստական կերի մեջ չկա:

Լակտոզան, որը թեև ունի այլընտրանքային ձև արհեստական կերերում, սակայն դրանք արդյունավետ չեն և չունեն հակամարմինային այն հատկությունները, որոնք ունի մայրական կաթը: Դրա միջոցով երեխան պաշտպանվում է բազմաթիվ գաստրոէնտերոգեններից: Իսկ արհեստական կերերի դեպքում հնարավոր է առաջանա լակտոզային անբավարարություն:

Բացի այդ հայտնի է, որ մայրական կաթով սնվելու դեպքում, եթե չկան պտղի արատներ գրեթե բացառված է ռախիտի առաջացումը և ճարպակալման խնդիրները: 

 Հայտնի է նաև, որ կրծքով սնուցման դեպքում երեխաների դիմադորղականությունը ավելի բարձր է, ոսկրային համակարգը ավելի ամուր և երեխաները առավել պաշտպանված են ինֆեկցիոն հիվանդություններից:

Վիճակագրության համաձայն աշխարհում տարեկան 2 միլիոնով ավելի քիչ երեխա կմահանար, եթե բոլոր մայրերը կրծքով կերակրեին:

Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում տարեկան 400-ից ավելի երեխաներ են մահանում կանխարգելելի հիվանդություններից: Իսկ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալի համաձայն, կրծքով կերակրելու դեպքում երեխաների մահացությունը հնարավոր կլիներ կրճատել 10-20 տոկոսով:

Նյութի աղբյուրը` www. aroxj.am

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar