Главное меню
Գեղեցկության խորհուրդներ կրիտիկական օրերին

 Կնոջ մարմինը ամսականի օրերին մեծ հորմոնալ փոփոխություններ է կրում: Հենց հորմոնների մակարդակի նվազումն է պատճառ հանդիսանում ինչպես վատ ինքնազգացողության, այնպես էլ մաշկի որակի փոփոխությունների համար. ծակոտկենները լայնանում են, մաշկը դառնում է գունատ և ավելի ճարպոտ, առաջանում են հետքեր, պզուկներ և այլն:

Բնությունը հոգ է տարել, որպեսզի կինը կարողանա իրականացնել իր սերնդի շարունակության առաքելությունը, այդ պատճառով էլ օվուլյացիայի ժամանակ, որը բեղմնավորման համար ամենալավ ժամանակահատվածն է, նրանց մաշկը և մազերն ամենալավ տեսքն ունեն: Այդ օրերին կնոջ մոտ արտադրվում է էքստրոգեն կանացի հորմոնի ամենամեծ քանակությունը: Ցավոք սրտի այդ ծաղկող տեսքը դադարում է ամսականի գալուստի ժամանակ: Այդ օրերին, ընդհակառակը, էքստրոգենը նվազում է, մյուս հորմոնները ևս չեն ցույց տալիս բարձր ցուցանիշներ: Արդյունքում կինն իրեն լավ չի զգում և լավ տեսք չի ունենում:

Սա է պատճառը, որ կրիտիկական օրերին հարկավոր է փոխել սեփական խնամքը, եթե ամսականը դրսևորվում է նաև դեմքի վրա: Օգնեք ձեզ այդ օրերին գեղեցիկ տեսք ունենալ,մի կորցրեք ինքնավստահությունն ու աշխատունակությունը, հետևեք մեր խորհուրդներին:

Գունատ մաշկ

Հենց առաջին օրը հորմոնների մակարդակը նվազում է: Սակայն դրանից բացի կան պրոստագլանդին կոչվող լիբիդներ, որոնք հարուցում են բորբոքումներ, ինչը մաշկը դարձնում է կետավոր և անփայլ:

Լուծում

  • Օգտագործեք փայլուն միջոցներ՝ փափկեցնող և սնուցող քսուքներ, կորեկտոր և այլն:
  • Կօգնեն նաև դեմքի բուսական դիմակները. օրինակ՝ կանաչ թեյով, երիցուկով կամ մրգերով: Այս դիմակները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք մաշկը դարձնում են ավելի փայլուն և նվազեցնում են բորբոքային գործընթացները:
  • Մի հրաժարվեք դիմահարդարումից այդ օրերին: Բանն այն է, որ հորմոնալ անհավասարակշռությունը զրկում է մաշկին պաշտպանությունից, ինչի արդյունքում այն ավելի ուժեղ է արձագանքում արտաքին գործոններին (արև, ցուրտ, քամի, քաղաքի փոշի): SPF-ով քսուքի բարակ շերտը կպաշտպանի արտաքին միջավայրի կործանարար ազդեցությունից:


Յուղոտ մաշկ, փայլուն դեմքը

Այս օրերին էքստրոգենի մակարդակը ցածր է, և եթե մաշկը յուղոտ չէ, ապա ավելի փայլուն է, քան սովորաբար: Ավելորդ ճարպը վնասակար է նրանով, որ ծակոտկեններում կարող են զարգանալ բակտերիաներ:

Լուծում

  • Գտեք ճիշտ մաքրող միջոց, որը ցածր կամ նեյտրալ pH ունի, ինչպես նաև հակաբորբոքային հատկություն (զգայուն մաշկի համար):
  • Կարելի է օգտագործել սալիցիլային թթու պարունակող լվացվելու միջոց՝ նախատեսված պզուկներով մաշկի դեմ:

Այտուց

Սա առավել տարածված վիճակ է, որում գտնվում են բոլոր տարիքի կանայք ամսականի օրերին: Առավել տարածված են աչքերի շրջանում այտուցները, սակայն երբեմն այտուցվում է նաև ամբողջ դեմքը

Լուծում

  • Մի խմեք շատ հեուկ քնից առաջ: Մի կերեք աղի սնունդ ամսականից մի քանի օր առաջ և դրա ընթացքում:
  • Օգտագործեք միզամուղ թեյեր. դրանք արագացնում են հեղուկի հեռացումը: Այդ առումով շատ արդյունավետ է խտուտիկի արմատներով թեյը: Այն ունի անսովոր համ, սակայն կանխում է նաև որովայնի փքվածությունը, ինչը բնորոշ է կրիտիկական օրերին:
  • Նուրբ մերսումն օգնում է պայքարել հեղուկի կուտակման և այտուցի դեմ: Առավոտները լվացվելու ժամանակ մեղմ մերսեք այտուցված հատվածները շրջանաձև շարժումներով:


Լայնացած ծակոտկեններ

Հորմոնալ տատանումները ևս մի անհանգստություն են պատճառում. դրանք լայնացնում են մաշկի ծակոտկենները: Սակայն մաքուր պահելու դեպքում հնարավոր է նեղացնել դրանք:

Լուծում

  • Օգտագործեք գլիկոլինի և սալիցիլ թթու պարունակող սկրաբ, որն օգնում է մաքրել մաշկի ծակոտկենները:
  • Եթե այս միջոցը չկա, ապա պատրաստեք միջոց սոդայով և տաք ջրով, որով նուրբ մերսեք դեմքի մաշկը ամեն օր:
  • Գնեք լոսյոն կամ պրայմեր, որը նեղացնում է ծակոտկենները:


Պզուկ

Պզուկներ կրիտիկական օրերին հայտնվում են ոչ միայն դեմքին, այլև մեջքին և կրծքին:

Լուծում

  • Հարկավոր է խորը մաքրել մաշկի ծակոտկենները. կարելի է օգտագործել խոզանակ: Սա ավելի նախընտրելի տարբերակ է, քան սկրաբը:
  • Արդեն հայտնված պզուկը կարելի է չորացնել հատուկ քսուքով կամ կավից պատրաստված դիմակով (կարելի է քսել միայն խնդրահարույց հատվածներին):

Ուշադրություն.

Եթե դուք ընդունում եք հակաբեղմնավորիչներ, ապա վերը թվարկված միջոցները կարող են անհրաժեշտ չլինել, քանի որ այդ միջոցները կանգնեցնում են հորմոնալ տատանումները:

 

Նյութի աղբյուրը՝  Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar