Главное меню
Որքան բարձր են գնահատվում աստղերի մարմինները

Աստղերը սիրում են ցնցել երկրպագուներին իրենց շքեղ մեքենաներով, դղյակներով և աստղաբաշխական արժեք ունեցող զարդերով: Սեփական մարմնի մասերն ապահովագրելը ևս մեկ շքեղություն է, որը մեծ տարածում ունի Հոլիվուդում: Եկեք պարզենք, թե աստղերը որքան բարձր են գնահատում իրենց մարմինները:

Թեյլոր Սվիֆթի ամբողջ կարողությունը կազմում է 200 մլն դոլար, որից 40 մլն նա վճարել է իր ոտքերն ապահովագրելու համար:

Մրայա Քերին առաջիններից էր, ով ապահովագրեց իր մարմինը, ավելի ճիշտ իր ոտքերը, որոնց արժեքն է 1 մլրդ դոլար: Նա այդ որոշումը կայացրեց 2006 թվականին, երբ Gilette-ի կողմից ստացավ “Աստվածային ոտքեր” մրցանակը:

Ռեալ Մադրիդը ապահովագրել է իր լավագույն խաղացողի՝ Քրիշտիանու Ռոնալդուի ոտքը: Ապահովագրության գումարն է 144 մլն դոլար:

Եվս մեկ անուն ֆուտբոլային ասպարեզից, որ որոշեց ապահովագրել իր ոտքը, Դեվիդ Բեքհեմն է: 72 մլն դոլար. այսքան են գնահատում Դեվիդ Բեքհեմի ոտքը:

Ջուլիա Ռոբերթսի անկրկնելի ժպիտը գնահատվել է 30 մլն դոլար: Միգուցե արժե՞ր ավելին վճարել նրա այցեքարտ դարձած ժպիտի համար:

Ջենիֆեր Լոպեսի ապահովագրած մարմնի մասը հայտնի է բոլորին: Սակայն քչերին է հայտնի, որ այն արժե ոչ  ավել, ոչ պակաս, քան 27 մլն դոլար:

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar