Главное меню
Առողջապահության նախարար. Ռենտգենոլոգիական հետազոտությունները կկատարվեն միայն բժշկի նշանակմամբ

2025-ին, ըստ մասնագետների, քաղցկեղի յուրաքանչյուր 5-րդ դեպք լինելու է առաջանալու ռենտգենյան ճառագայթման հետևանքով: Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ այդ պատճառով այժ մշակվում էնոր նորմատիվ ակտ, համաձայն, որի ռենտգենոլոգիական հետազոտությունները պետք է անցկացվեն միայն բժշկի նշանակմամբ: Բացառություն է լինելու միայն ՄՌՏ հետազոտությունը:

Արմեն Մուրադյանի խոսքով, անհրաժեշտ է կրճատել ռենտգենոլոգիական հետազոտությունների քանակը: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքները մեկնարկել են և նորմատիվ ակտը շուտով կմտնի շրջանառության մեջ:

Բացի այն ռենտգենոլոգիական հետազոտությունները միայն բժշկի նշանակմամբ են իրականացնելու նաև, հիվանդը հետազոտություն անցնելուց հետո, բժիշկները պարտավոր են լինելու ասել, թե ինչ չափի ճառագայթում է ստացել հիվանդը:

Այս ճանապարհով, ըստ Արմեն Մուրադյանի հնարավոր կլինի կրճատել անիմաստ կամ ոչ անհրաժեշտ ճառագայթման չափը, սեփական նախաձեռնությամբ հետազոտություն անցնելու հնարավորությունները:

 

 

 

Նյութի աղբյուրը՝ Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar