Главное меню
Ամեն ինչ այն մասին, թե ինչպես տնային պայմաններում ուղղել և գանգրացնել մազերը

 

Գաղտնիք չէ, որ շատ աղջիկներ՝ անկախ տարիքից և արտաքինից, չեն ընդունում իրենց արտաքինն այնպիսին, ինչպիսին այն կա: Ուղիղ մազեր ունեցողները անընդմեջ մտածում են այն մասին, թե ինչպես ստանան խոպոպներ, իսկ գանգրահերներն ընդհակառակը՝ թե ինչպես ուղղեն մազերը տնային պայմաններում: Չէ՞ որ հնարավոր չէ յուրաքանչյուր առավոտ գնալ գեղեցկության սրահ: Բնականաբար բոլորը գիտեն, թե ինչպես է պետք գանգուրներ ստանալ ոլորիչների միջոցով կամ մազերն ուղղելու համար ֆեն օգտագործել: Սակայն բարձր ջերմաստիճանը վնասում է մազերը. այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք ապահովագրել ձեզ քաղաքակրթության նման «բարիքների» հաճախակի օգտագործումից:

Բայց ի՞նչ անել: Արդյոք ձեր երազանքները մնալու են չիրագործված: Խուճապի մի´ մատնվեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Մեր օգտակար խորհուրդները թույլ կտան ստանալ ձեր բոլոր հարցերի պատասխանները: Մենք կպատմենք, թե ինչպես ուղղել մազերը առանց վնասելու դրանք և ինչպես դառնալ գանգուր արքայադուստր առանց ֆենի և ոլորիչների:

 

Տնային պայմաններում մազերը գանգրացնելու հարցում ձեզ կօգնեն սովորական կտորը կամ կիսագուլպան: Մի´ զարմացեք: Կտրված քթով գուլպան գանգրացման հիանալի միջոց է: Հարկավոր է միայն չոր մազերը հավաքել գլխի վերևի հատվածում, ջուր ցողել և պոչն անցկացնել կտրված կիսագուլպայի միջով: Դրանից հետո ոլորեք պոչը կիսագուլպայի շուրջ՝ մազի ծայրերից մինչև արմատները, և մի քանի ժամից դուք կունենաք հիանալի գանգուրներ: Կիսագուլպայի փոխարեն կարելի է վերցնել մազի համապատասխան կապիչ:

 

Ի դեպ, մի անտեսեք հին և փորձված մեթոդները: Օրինակ կարող եք հյուսել մազերը մեծ քանակությամբ փոքր կամ փոքրաթիվ հաստ հյուսքեր անելով:

Չգիտե՞ք ինչպես ուղղել մազերը: Մի´ զարմացեք, բայց դրա համար նախևառաջ ոլորիչների միջոցով պտտեք մազերը, միայն թե այնպես, որ մազերի ծայրն ուղղված լինի դեպի ներս: Հաստ ոլորիչները կատարյալ կլինեն, որոնք պետք է հանել միայն մազերն ամբողջովին չորանալուց հետո: Մազերի ուղղման համար կարող եք օգտագործել նաև կոսմետիկ միջոցներ: Կոսմետիկ պարագաների շուկան այսօր շատ բազմազան է, և ընտրությունը պետք է շատ զգույշ անել:

 

Մազերը ուղղելու մեկ այլ միջոց է  հարթ սանրի օգտագործումը: Անհավատալի է, բայց այն հիանալի արդյունք է ապահովում: Կարող եք նաև օգտագործել ֆենի սառը օդ փչելու գործառույթը,  եթե այն տալիս է նման հնարավորություն: Ամենաերկար միջոցը քիմիական ուղղումն է, որը միևնույն ժամանակ շատ վտանգավոր է: Այս մեթոդին մի փոքր զիջում են պարբերական գանգրացումները:

Ընտրությունը ձերն է և հուսով ենք, որ արդյունքը կգոհացնի ձեզ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar