- 25.02.2015
- 368 Просмотров
- 0 Комментариев
Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաևսիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:
Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշէակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:
Թեթև խանդի զգացմունքը կարող է հանդիսաnալ խթանող գործոն ամուսնականկյանքում, այսինքն կարող է բերել սեռական ցանկության խթանմանը և նոր երանգմտցնի ամուսնական հարաբերություններում, որը իհարկե միապաղաղ կյանքիդեմ պաքարելու միջոց է և վերջապես նորից թարմացնի սիրո զգացմունքը:
Շատ ժամանակ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ հանդիսանալ ամուսնականկյանքում: Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքումամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթեկինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստկամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջհարցաքննումների պատճառ դառնալ: Լինում են դեպքեր, երբ սկսում ենամուսիններին հետևել, նույնիսկ վարձում են հետախույզ, որպեսզի բռնացնենդեպքի վայրում: Իհարկե ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ,կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշդեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ: Ինչքան էլ ամուսինըայդպիսի անձնավորությանը շատ ուշադրություն դարձնի, միևնույնն է նրանցհամար դա քիչ է, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, ևմիշտ թվում է, թե ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը: Այդպիսի վերաբերմունքը իհարկե փոփոխում է ընտանեկանհարաբերությունները բացասական իմաստով: Զուգնըկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարվածգործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության:
Իհարկե լինում է հիմանվորված խանդ, երբ ստույգ տվյալներ կան դավաճանության մասին և փորձը ցույց է տալիս, որ եթե հետագայումամուսիններից մեկը ներում է այդ դավաճանությունը, նա կարող է անտեղի դրսևորել բազմաթիվ խանդի տեսարաններ: Հոգեբուժության մեջգոյություն ունի “հիվանդագին խանդ” հասկացություն: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության,այնպես էլ հոգեկան հիվանդությունների, տղամարդկանց սեռական խանգարումների, խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ: Որևէտրամաբանություն չի կարող հակառակը համոզել այդպիսի անձնավորություններին: Նրանք կարող են նույնիսկ խանդել ծեր ամուսիններինկամ անկողնում գամված զուգընկերոջը, կամ էլ ուղղված լինի մոտիկ ազգակիցներին երեխաներին և այլն:
Օրինակ մեզ դիմել էր անձնավորություն, որը կնոջը գիշերը կապում էր մահճակալին, որպեսզի նա չփորձի դավաճանել: Եղել է դեպք, երբ միծեր կին դիմել էր մեզ որպեսզի մենք սանձենք իր 80-ամյա ամուսնուն: Իհարկե այս բոլոր դեպքերը հետազոտելուց հետո հայտնաբերել ենքհոգեկան հիվանդություն և ուղարկել ենք համապատասխան բուժական հաստատություն: Խանդը` առաջանալով ամուսիններից մեկի մոտբերում է այն բանի, որ վերջիվերջո տառապում են երկու ամուսինները, որն էլ բերում է ընտանեկան աններդաշնակության և հեռացնում ուօտարացնում նրանց:
Կարող են զարգանալ զանազան նևրոզներ, որի ֆոնի վրա զարգանում են սեռական ցանկության կորուստ, սեռական անկարողություն տվյալանձի նկատմամբ, ընտանեկան հետաքրքրությունների կորուստ, ամուսնական պարտականություններից խուսափելու համախտանիշ ևայդպիսի անձնավորությունները ավելի են հակված դավաճանելու իրենց զուգնըկերոջը: Ստացվում է այնպես, որ ինչքան մենք ուժեղ ենքխանդում այնքան ստեղծում ենք նպաստավոր պայմաններ դավաճանությունների համար:
Իսկ կարո՞ղ է խանդը բացակայել:
Իհարկե կա կանանց և տղամարդկանց մի ստվար զանգված, որոնք ասում են, որ ի սպառ չունեն այդ զգացմունքը: Նրանք օրինակուշադրություն չեն դարձնում, երբ ամուսինը պարում է երիտասարդ կնոջ հետ, կամ երբ որ նա ուշ է գալիս տուն, առանց որևէ պատճառիտանից բացակայում է, կամ էլ որ տարբեր կանայք են զանգահարում և այլն: Պետք է իհարկե գտնել այդպիսի վերաբերմունքի պատճառը: ՄԻդեպքում դա կարող է լինել անտարբերություն ամուսնու նկատմամբ, որի հիմքում կարող է լինել հոգեբանական պաշտպանվածությունըավելորդ չհուզվելու, չջղայնանալու և այդ ձևով խուսափելու ստեղծված իրավիճակից: Այս դեպքում պետք է պարզել ամուսնանալուդրդապատճառը և իհարկե առկա է աններդաշնակության գործոնը: Մեր իրականությունում հաճախ կինը կարող է նյութականկախվածության մեջ լինել ամուսնուց և չուզենալով կորցնել այդ կարգավիճակը աչքերը փակում է ամեն ինչի նկատմամբ: Մյուս դեպքումամուսիններից մեկը ապրում է անհոգ կյանքով և կարծում է, որ իրավաբանորեն ամրագրված ամուսնական կյանքը բավարար է, որ իրենչդավաճանեն: Դա որոշ դեպքերում կապված է ամուսինների անձնային առանձնահատկությունների հետ: Երրորդ դեպքում խանդիբացակայությունը կարող է կապված լինել ամուսիններից մեկն ու մեկի չափազանց ինքնավստահության հետ, երբ համարում են, որ նրանցայնքան են սիրում, որ չեն կարող ուշադրություն դարձնել ուրիշների վրա: Որպես օրենք երբ այդ ամուսինները իմանում են դավաճանությանմասին, ապա դառնում են ամենախանդոտները և պատրաստ են վրիժառության` պատասխան դավաճանության: Որոշ ամուսիններ թույլ ենտալիս իրենց երկրորդ կեսին միայնակ հանգստանալ և շատ ժամանակ ուրախ են, որ նա բացակայում է: Այստեղ իհարկե կա դրականմասնիկ, այն է` որ հանգստից հետո ավելի մեծ կարոտելով և ցանկությամբ կհանդիպեն, բայց պետք է նայել և այդ վարքագծի արմատներինկամ դրդապատճառներին, որոնք նորից հանգեցնում են ամուսնական աններդաշնակությանը: Որոշ դեպքերում առկա է և թաքնվածազատություն և խանդի բացակայություն, երբ ամուսինները միմյանց թույլ են տալիս լայն ազատություն իր բոլոր հետևանքներով:
Ամփոփելով վերոնշյալը կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարողարմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ և ես ցանկանում եմ ձեզ գտնել այն:
Աղբյուրը՝ sexology.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.