- 11.03.2015
- 575 Просмотров
- 0 Комментариев
Կան առողջարար բազմաթիվ սննդամթերքներ, սակայն առավելագույն արդյունքի հասնելու համար դրանցից ոմանք անհրաժեշտ է ուտել թարմ վիճակում՝ առանց թերմիկ մշակման ենթարկելու: Առաջարկում ենք նման սննդամթերքների մի ոչ մեծ ցուցակ:
Կաղամբ և սպանախ
Այս բանջարեղենները հարուստ են ֆիտոնուտրիենտներով՝ շատ կարևոր կենսաբանական ակտիվ նյութերով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմը զանազան հիվանդություններից պաշտպանելու համար: Տվյալ դեպքում ֆիտոնուտրիենտը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ սպանախի մեջ առկա բետա-կարոտինը և լուտեինը դարձնում են մաշկն ավելի էլաստիկ: Խորհուրդ է տրվում շաբաթական օգտագործել 3 բաժակ այս բանջարեղեններից: Դրանք աղցանների հիանալի բաղադրիչներ են, իսկ միմյանց հետ համադրությունը նույնիսկ ավելի համեղ է:
Ընկույզ և պիստակ
Հարուստ են B և E վիտամիններով, որոնք պաշտպանում են մաշկի բջիջները: Վիտամին E-ն ուժեղ անտիօքսիդանտ Է, որը նպաստում է մաշկի ուշ ծերացմանը: B1 վիտամինը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը, ինչի արդյունքում մաշկը դառնում է առողջ և փայլուն, ինչպես երիտասարդ ժամանակ: Խորհուրդ է տրվում ընկույզը համադրել առողջարար ածխաջրերի հետ, ինչպիսիք են մրգերը՝ օգնելու համար մարսողության դանդաղեցմանը և օրգանիզմում շաքարի կուտակմանը:
Հատապտուղներ և ցիտրուսային մրգեր
Հատապտուղները հարուստ են ծերացումը դանդաղեցնող անտիօքսիդանտներով և մանրաթելերով, որոնք օգնում են ազատել օրգանիզմը թունավոր նյութերից: Ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ C վիտամին, որն արագացնում է կոլագենի արտադրությունը՝ ապահովելով նուրբ և ճկուն մաշկ: Այնպես որ դիտարկեք հատապտուղներից և ցիտրուսային մրգերից պատրաստված աղցանը ոչ միայն որպես հիանալի ճաշատեսակ, այլ նաև որպես արդյունավետ կոսմետիկ միջոց:
Խնձոր
Ինչպես ցիտրուսային մրգերը, խնձորը հարուստ է C վիտամինով, որը նպաստում է կոլագենի արտադրությանը, իսկ խնձորում պարունակվող պղինձը ազդում է մելանինի արտադրության վրա, որը արևից մաշկի բնական պաշտպանությունն է: Խորհուրդ է տրվում ավելացնել խնձորի կտորներ ձեր ամենօրյա աղցանի և յոգուրտի մեջ:
Նշով կաթ
Այս ըմպելիքը ստացվում է նուշը և ջուրը իրար խառնելուց, շատ օգտակար է մաշկի համար, քանի որ պարունակում է կոլագենի արտադրության համար կարևոր պղինձ և մանգան: Օգտագործեք նշի կաթը սովորական կաթի պես՝ որպես խմիչք, շիլայի բաղադրիչ կամ սառեցված մրգերի հետ:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.