- 17.02.2015
- 496 Просмотров
- 0 Комментариев
Տարվա ցուրտ եղանակին ավելի լավ է օրը սկսել թեյով կամ մեկ այլ համեղ ըմպելիքով: Օգտակար ըմպելիքը պատրաստելու համար բաղադրամասերը պետք է ինքներդ ընտրեք: TakProsto.cc -ն ներկայացրել է ըմպելիքների բաղադրատոմս, որոնք ձեր օրգանիզմից կհանեն տոքսիները:
1. Անանուխի մաքրող թեյ
Բաղադրությունը
· 4 թ/գ համեմի սերմ
· 4 թ/գ սամիթի արմատներ
· 2 թ/գ չաման (тмин)
· 2 թ/գ սև պղպեղ
· 2թ/գ աղացած կոճապղպեղ
· Թարմ անանուխի 15 տերև
· 3 կտոր կիտրոն
Խառնեք բոլոր բաղադրամասերը: Մանրացրեք կոճապղպեղն անանուխի հետ: Ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները և վրան 400 մլ ջուր լցրեք, եռացրեք և թողեք կրակի վրա 5 րոպե: Թրմեք ևս 3 րոպե: Զարդարեք թեյը մի կտոր կիտրոնով:
2. Այուրվեդյան թեյ «Դետոքս»
Բաղադրությունը
· 1թ/գ քերած կոճապղպեղ
· 1թ/գ քրքումի փոշի
· 2թ/գ համեմի սերմ
· 2թ/գ չամանի սերմ
· 2թ/գ սամիթի սերմ
· 2թ/գ կանաչ թեյ
Բոլոր բաղադրիչները լցրեք թեյնիկի մեջ և վրան լցրեք տաք, բայց ոչ եռացրած ջուր: Թողեք՝ թրմվի 5 րոպե: Այնուհետև անմիջապես լցրեք բաժակի մեջ և խմեք:
3. Դետոքս ըմպելիք խնձորի քացախով
Բաղադրությունը
· 1ճ/գ խնձորի քացախ
· Կես կիտրոնի հյութ
· 1թ/գ մեղր
Քացախի վրա լցրեք 1 բաժակ տաք ջուր, ավելացրեք կիտրոնի հյութը և քաղցրացրեք այս ամենը մեղրով:
4. Կիտրոնով, կոճապղպեղով և ռեհանով սառը թեյ
Բաղադրությունը
· 2 կիտրոն
· 5 կտոր կոճապղպեղի արմատներ
· Ռեհանի 10 թարմ տերև
· 3թ/գ մեղր
Կիտրոնը բաժանեք երկու մասի և հյութը քամեք: Հյութը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք մյուս բաղադրամասերը և վրան տաք ջուր լցրեք: Թողեք՝ սառչի: Կարելի է հյուրասիրել սառույցով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Աղբյուրը` http://168.am/2015/02/17/457508.html...
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.