- 05.04.2015
- 949 Просмотров
- 0 Комментариев
Որպեսզի ժպիտդ լինի մարգարտյա, պարտադիր չէ գումար ծախսել ատամների սպիտակեցման թանկարժեք պրոցեդուրաների վրա: Ատամնափառը հնարավոր է հեշտորեն վերացնել բնական միջոցների օգնությամբ, որոնք կան գրեթե ամեն մի բնակարանում:
Հարկավոր չէ թերագնահատել առողջ ատամների նշանակությունը՝ փայլուն ժպիտը միշտ լավ ազդեցություն է գործում շրջապատողների վրա:
Բացի այդ՝ ատամները մի քանի տոն սպիտակեցնելու համար կարող եք օգտվել այս խորհուրդներից ու հոգ տանել բերանի խոռոչի մասին:
1. Կաթի փոշի
Կաթի փոշին հրաշալիորեն է մաքրում ատամները ինչպես ինքնուրույն, այնպես էլ ատամի մածուկի հետ միասին: Կալցիումը, որը պարունակվում է կաթում, ամրացնում է ատամներն ու լնդերը:
2. Վայրի ելակ
Վայրի ելակի հյութը սպիտակեցնում է ատամներն ու թարմացնում է շնչառությունը:
3. Բուսական յուղ
Ձիթայուղը, կոկոսի կամ քունջութի յուղը նույնպես մաքրում են ատամներն ու բերանի լորձաթաղաթտ: Մի փոքր ձիթայուղ պահեք բերանում ու մերսեք ատամները լեզվով:
Նյութի աղբյուրը՝ Aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.