- 11.03.2015
- 4501 Просмотр
- 0 Комментариев
Շատ տարօրինակ է, երբ ձեր մարմնի վրա պարբերաբար հայտնվում են կապտուկներ առանց որևէ տեսանելի պատճառի: Պարզվում է, որ կա ձեր խնդրի հնարավոր պատճառների մի ամբողջ ցուցակ, որն իմանալով կարելի է զգալի շտկել իրավիճակը: Ներկայացնենք կապտուկների առաջացման 7 հնարավոր պատճառները:
- Դուք ունեք չափազանց բարակ մաշկ
Վերջիվերջո կապտուկը մաշկի տակ գտնվող մազանոթների վնասման հետևանքով առաջացած արյունահոսությունն է, ինչը տեղի է ունենում հարվածի կամ մաշկի վնասման արդյունքում: Եթե ձեր մաշկը բարակ է (օրինակ տարիքի հետ մեկտեղ այն բարակում է), ապա այն ավելի հեշտ է վնասվում: Հանդիպում են նաև մարդիկ, ովքեր բարակ մաշկ ունեն ի ծնե:
- Ձեր մաշկը վնասվել է արևի ճառագայթներից
Արևային կամ արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը, որը կորցնում է իր առաձգականությունը և էլաստիկությունը, ինչը կարող է հանգեցնել զգայունության բարձրացմանը և կապտուկների ավելի հաճախակի առաջացմանը: Իսկ կապտուկները կդառնան ավելի տեսանելի:
- Դուք ընդունում եք որոշակի դեղամիջոցներ
Ասպիրինը, ստերոիդները նվազեցնում են արյան մակարդելիության մակարդակը, ինչի արդյունքում ցանկացած հարված կամ վնասվածք առաջացնում է երկար արնահոսություն և կապտուկներ:
- Դուք ծանրություն եք բարձրացնում
Նույնիսկ եթե դուք հազվադեպ եք ծանրություն բարձրացնում, ապա դա հանգեցնում է մաշկի միկրոսկոպիկ պատռվածքների, որոնք կապտուկների տեսք ունեն:
- Ժառանգականություն
Եթե ձեր մայրը կամ հայրը ևս ամբողջ կյաքնի ընթացքում մշտապես ունեցել է կապտուկներ, ապա ամենայն հավանականությամբ ձեզ նույն բանն է սպասվում:
- Դուք ունեք չափից գունատ մաշկ
Իրականում ձեր մաշկի բնական սպիտակությունը կապված չէ կապտուկների առաջացման հետ. ուղղակի նման մաշկի վրա յուրաքանչյուր վնասվածք կամ գույնի թեթև փոփոխություն ավելի պարզ է երևում, քան ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ:
- Դուք ունեք թաքնված հիվանդություն
Երբեմն կապտուկների հաճախակի և հեշտ առաջացումը վկայում է առողջական խնդիրների մասին: Օրինակ, այն կարող է կապված լինել արյան մակարդելիության կամ նույնիսկ լեյկիմիայի հետ: Վերջին պարագայում պետք է առկա լինեն նաև այլ տարօրինակ ախտանիշներ:
Ուստի, եթե դուք նախկինում չեք ունեցել կապտուկների հետ կապված որևէ խնդիր, ապա պարտադիր դիմեք բժշկի:
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.