- 08.03.2015
- 2002 Просмотра
- 0 Комментариев
Եթե կնճիռները հայտնվում են տարիքի հետ զուգահեռ, ապա աչքերի տակ առաջացող մուգ շրջանակների պատճառը բոլորովին այլ է: Այն պարզելով ավելի հեշտ է դրանք վերացնել կոսմետիկ քսուքների, վարժությունների կամ ավանդական մեթոդների շնորհիվ:
Կանայք հաճախ են տեսնում մուգ շրջանակներ իրենց աչքերի տակ՝ հատկապես առավոտյան ժամերին: Դրանց պատճառները կարող են լինել արյան սակավ շրջանառությունը, քնի պակասը, հոգնածությունը, սթրեսը, լարվածությունը, ալկոհոլի օգտագործումը, արևի տակ երկար մնալը կամ ալերգիան:
Խուսափելու համար մուգ շրջանակների խնդրից փորձեք վարել առողջ ապրելակերպ. զբոսնեք հաճախ և ապահովեք առողջ քուն: Կրճատեք այն ժամանակահատվածը, որն անցկացնում եք հեռուստացույցի առաջ, բացառեք ոգելից խմիչքն ու ծխախոտը:
Կատարեք կոպերի մերսումներ: Դրա համար օգտագործեք մատների բարձիկները՝ գործադրելով մի փոքր ճնշում: Մատները շարժեք ստորին կոպի երկայնքով՝ քունքից դեպի քթարմատը:
Ամենատարածված միջոցներից մեկը կարտոֆիլից պատրաստված դիմակն է: Հում կարտոֆիլն անցկացրեք քերիչով, փաթաթեք թանզիվի մեջ և 10-15 րոպե դրեք կոպերին, ինչը կօգնի անցկացնել աչքերի այտուցվածությունը և լարվածությունը: Փորձեք նաև մաղադանոսի դիմակ: Մաղադանոսի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր և թողեք 10-15 րոպե: Թրջեք բամբակե խծուծը լուծույթի մեջ և դրեք աչքերին 15 րոպե: Այս դիմակը պետք է պատրաստել շաբաթական առնվազն 2 անգամ:
Օգտագործեք աչքերի խնամքի կոսմետիկ միջոցներ: Դրանք պարունակում են արյան շրջանառությունը բարելավող բաղադրիչներ: Ձեզ կօգնեն նաև գեղեցկության սրահները, որոնք օգտագործում են արյան շրջանառությունը բարելավող մի շարք մեթոդներ, այդ թվում՝ ավշային դրենաժ: Այդ միջոցը ազդում է դեմքի նուրբ հյուսվածքների վրա, որտեղ կատարվում է ավշային անոթների միջով ավելորդ հեղուկի արտահոսք:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.