Главное меню
Կարելի՞ է արդյոք քաղցած քնել

Դիետոլոգ Յոհաննա Մակմիլանը կարծում է, որ քաղցած քնելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա։ Նրա խոսքով դա նույնիսկ օգտակար է, քանի որ մարմինն սկսում է օգտագործել պահուստային ռեսուրսները, իսկ նախաճաշը հետո դրանք լրացնում է։

Եթե մարդը ուտում է երեկոյան, առավոտյան սովորաբար չի ցանկանում ուտել, քանի որ աղեստամոքսային տրակտն արդեն ծանրաբեռնված է։ Մի քանի մասնագետներ կարծում են, որ այսպիսի դասավորվածությունը խանգարում է նյութափոխանակությանը։ Բացի դրանից, մարդիկ երեկոյան նախընտրում են ոչ այնքան օգտակար մթերքներ։

Դիետոլոգի կարծիքով նույնիսկ եթե ընթրիքից հետո Դուք քաղց եք զգում, նշանակում է՝ Դուք ուղղակի չեք կշատնում սնվելու այս ձեւից կամ էլ ամբողջ օրվա ընթացքում։ Ընդհանրապես սննդի վերջին ընդունումը պետք է մի քանի ժամ նախորդի քնին, իսկ որպեսզի ուտելու գայթակղություն չլինի, դիետոլոգը խորհուրդ է տալիս սնունդը ամբողջությամբ հավաքել խոհանոցի սեղաններից։

Հիշեցնենք, որ հայ դիետոլոգ Հասմիկ Աբովյանը կարծում է, որ պետք է սնվել քնից 2-3 ժամ առաջ։ Սակայն ընթրիքին պետք չէ շատ ուտել՝ միայն թեթեւ աղցաններ եւ սպիտակուցների մեծ քանակություն պարունակող մսային ուտեստներ։ Հասմիկ Աբովյանը նաեւ կարծում է, որ սոված քնել պետք չէ, հակառակ դեպքում առավոտյան ավելի շատ կուտեք, քան անհրաժեշտ է։

աղբյուր՝ http://med.news.am/arm/news/4563/kareli-e-ardyoq-qaxcats-qnel.html

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar