- 18.01.2015
- 1726 Просмотров
- 0 Комментариев
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Սերժ Սարգսյանին՝ ևս մեկ անգամ ցավակցելու համար Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության զոհերի հարազատներին,- հայտնում է RT-ն։
«Պուտինը վստահություն է հայտնել, որ քննությունը կընթանա ամենասեղմ ժամկետում և բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինը հուսով է, որ Հայաստան այցելած ռուս բժիշկները կկարողանան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ողջ մնացած փոքրիկին՝ Սերյոժա Ավետիսյանին։
ՌԴ նախագահը ՀՀ նախագահին նաև վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ կտրամադրվի՝ փոքրիկին Մոսկվա տեղափոխելու համար, որպեսզի շարունակվի հետագա բուժումը։
Популярные темы
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.