- 13.03.2015
- 736 Просмотров
- 0 Комментариев
Դուք ամեն օր օգտագործում եք մազերի խնամքի միջոցներ, լինի դա շամպուն, բալզամ, մազերի դիմակ թե հարդարման միջոցներ, որոնք պարունակում են մազերի համար չափազանց վտանգավոր նյութեր: Նման բաղադրիչները կարող են հանգեցնել լուրջ խնդիրների, ինչպիսիք են մազաթափությունը, թեփը, ճյուղավորումը և գլխամաշկի այլ հիվանդություններ: Եթե լինեք մի փոքր ավելի ուշադիր խնամքի միջոցներ ընտրելիս, Դուք կկարողանաք խուսափել նմանատիպ խնդիրներից:
Իզոպրոպիլ սպիրտը մտնում է մազի լաքերի և գելերի բաղադրության մեջ: Այն կարող է չորացնել մազերը և հանգեցնել մազերի ճյուղավորմանը: Եթե օգտագործում եք նմանատիպ հարդարման միջոցներ, աշխատեք չչարաշահել:
Պրոպիլեն գլիկոլն ամենահաճախակի հանդիպող նյութն է, որը կարող եք գտնել շամպունի, կոնդիցիոների և մազի գելերի բաղադրության մեջ: Այն կարող է առաջացնել գլխամաշկի ալերգիա, քոր և, եթե ունեք թույլ իմունիտետ, կարող է հանգեցնել սնկային հիվանդության:
Նատրիումի լաուրիլ սուլֆատը մտնում է շամպունների բաղադրության մեջ: Այն վերացնում է բնական յուղը, որը պաշտպանում է մազերի արմատները, և նվազեցնում մազերին անհրաժեշտ խոնավությունը: Մազերը դառնում են չոր և խամրած:
Պոլիէթիլեն գլիկոլը (PEG) շատ ագրեսիվ բաղադրիչ է, որը մտնում է արդյունաբերական սարքերի և սպասք լվացող հեղուկների բաղադրության մեջ: Մի պահ պատկերացրեք, թե ինչ կարող է անել նման նյութը ձեր մազերի և գլխամաշկի հետ:
Արհեստական բուրահաղորդիչները և ներկանյութերը դարձնում են մազերի խնամքի միջոցներն ավելի գրավիչ, սական դրանք բավականին վնասակար են մազերի համար: Բաղադրության մեջ մտնող քիմիական տարրերը կարող են առաջացնել ալերգիաներ և գլխամաշկի գրգռում:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.