Главное меню
Հեշտ կիրառելի խորհուրդներ՝ ցրտահարությունից խուսափելու համար

Բժիշկները զգուշացնում են, որ ցրտահարվել կարելի է նույնիսկ +7C ջերմաստիճանի պարագայում:

Ի՞նչ անել չցրտահարվելու համար.

  • Հագնվեք եղանակին համապատասխան` բազմաշերտ ու ազատ: Միշտ կարելի է հանել շերտերից մեկը, երբ չափազանց շոգ լինի .ծածկեք մաշկի բաց հատվածները ձեռնոցների, շարֆի, գլխարկի և բարձրացրած օձիքի միջոցով ցրտին սոված դուրս մի եկեք: Եթե սառել եք, ինչ-որ բան կերեք :
  • Եթե ամբողջ օրը փողոցում եք անցկացնելու՝ ամեն 30-60 րոպեն մեկ մտեք տաք փակ տարածություն: Լավ կլինի հավելյալ չոր հագուստ ունենաք՝ անհրաժեշտության դեպքում թաց հագուստը փոխելու համար, թերմոս` թեյով, սուրճով կամ ապուրով :
  • Շարժեք ձեոքերն ու ոտքերի մատները՝ սառող վերջույթներում արյունամատակարարումը լավացնելու համար:
  • Խուսափեք գերհոգնելուց. հոգնած մարդը հեշտ է ցրտահարվում
  • Ցրտին մետաղի ու բենզինի մի հպվեք. ցրտահարության վտանգը մեծ է:
  • Ալկոհոլ մի օգտագործեք. այն արագացնում է ջերմության կորուստը և թուլացնում իարվիճակի հանդեպ հսկողությունը: Նիկոտինը նույնպես նպաստում է ցրտահարմանը` անոթի պատերին բացասական ազդեցության հետևանքով:
  • Գերսառեցման առաջին ախտանիշերի դեպքում (մոմե հետքեր, մաշկի թմրում) տեղափոխվեք տաք տարածք: Մի քանի ժամ տաքության մեջ մնացեք, տաքացեք , կերեք: Ցրտահարության դեպքում հարկավոր է շըապ դիմել բժշկի:
  • Չի կարելի դիպչել ցրտահարված հատվածներին: Վնասված հյուսվածքներին հարկավոր է ջերմամեկուսիչ վիրակապեր դնել (բամբակ-մառլեայե, բրդե) և տաք ըմպելիքներ ըմպել: Վնասված մաշկը տաք ջրով կամ ջեռուցող սարքերի մոտ տաքացնելը խստիվ արգելվում է:

 

 

 

Սկզբնաղբյուր՝ Likar.info

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar