- 13.01.2015
- 1616 Просмотров
- 0 Комментариев
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության հիմնական կասկածյալը ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով դեպքի վայրում փոխել է հագուստը, թողել զինվորական համազգեստը, սապոգները, ինչպես նաև զենքն ու դիմել փախուստի։
Մեզ հաջողվեց խոսել Պերմյակովի ծառայակիցների, ինչպես նաև մարդկանց հետ, ովքեր նրան ճանաչել են։
Նրա համածառայակից Վադիմ Պիսարյովը նրան բնորոշեց որպես ադեկվատ, շփվող անձնավորություն, ով ծառայության ընթացքում պրոբլեմներ չի ունեցել մյուս զինծառայողների հետ։ Նա նշեց նաև, որ Պերմյակովն ալկոհոլի չարաշահման հետ սեր չի ունեցել։
Նրա մեկ այլ համածառայակից Ռուսլան Կրիստովնիկովը նշեց, որ դեպքին արդեն ծանոթ է ու ընդհանրապես նրանից նման բան չէր սպասում։ Նա ասաց, որ Պերմյակովը նորմալ տղա էր ու հատուկ ագրեսիվ վարք երբեք չի դրսևորել։
Նրա հետ ծառայած Ալեքսանդր Լիչիկովը նույնպես փաստեց, որ տղան մշտապես նորմալ վարք է դրսևորել։
Նրան ճանաչողներից և ոչ ոք չկարողացավ ասել, թե որը կարող էր լինել սպանության մոտիվը։ Բոլորն էլ ասում էին, որ պարզապես շոկի մեջ են։
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.