Главное меню
15 րոպե ամուր եղունգներ ունենալու համար

Կնոջ ձեռքերը նրա այցեքարտն է. դրանք պետք է լինեն փափուկ, իսկ եղունգները` խնամված: Կարիք չկա ծախսել Ձեր թանկարժեք ժամանակը գեղեցկության սրահներում. ձեզանից կպահանջվի ընդամեը 15 րոպե, որպեսզի մշակեք և խնամեք Ձեր եղունգները:

Տրամադրեք երեք րոպե եղունգները խարտոցով մշակելու համար: Եզրերը հարթեցրեք ավելի կոշտ խարտոցով, իսկ նուրբ խարտոցը կօգնի Ձեզ հարթեցնել եղունգների մակերեսը:

2 րոպե 30 վայրկյան տրամադրեք սնուցմանը և խոնավեցմանը: Օգտագործեք ձեռքերի սնուցող քսուք. նուրբ մերսող շարժումներով շփեք ձեռքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով եղունգներին:

Որպես հիմք օգտագործեք կալցիում և կերատին պարունակող եղունգների լաք: Կոտրվող եղունգների համար նմատատիպ միջոցները կդառնան իսկական փրկություն: Բացի այդ դրանք պաշտպանում են եղունգները լաքից:

Եղունգներին խնամված և կոկիկ տեսք տալու համար օգտագործեք նուրբ երանգի լաք, որը կհամապատասխանի Ձեր հագուստին: Ձեզանից կպահանջվի ընդամենը 5 րոպե մատնահարդարման համար: Որպեսզի լաքն արագ չորանա, կարող եք պահել ձեռքերը սառը ջրի տակ:

Օրական տրամադրեք 30 վայրկյան վիտամիններ ընդունելու համար: Եթե Դուք չեք հետևում Ձեր սննդակարգին, սննդային հավելումները և վիտամինային կոմպլեքսները կօգնեն Ձեզ պահպանել մաշկի, մազերի, ձեռքերի և եղունգների գեղեցկությունը:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar