- 17.03.2015
- 433 Просмотра
- 0 Комментариев
Բացի “երջանկության հորմոն” լինելուց՝ պարզվում է, որ շոկոլադը նպաստում է մաշկի երիտասարդացմանը: Սև շոկոլադի բաղադրության մեջ մտնող ֆլավոնոլը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը: Ֆլավոնոլի օրական բավարար չափաբաժինը կօգնի Ձեզ պահպանել գեղեցկությունը երկար ժամանակով: Համենայնդեպս, այդպես են հաստատում բրիտանացի գիտնականները:
Հետազոտության շրջանակներում կամավորները բաժանվեցին 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները երեք ամսվա ընթացքում օգտագործեցին ֆլավոնոլի մեծ պարունակությամբ սև շոկոլադ, իսկ մյուս խումբը` սովորական շոկոլադ: Արդյունքում պարզվեց, որ առաջին խմբի մասնակիցների մաշկը դարձել է ավելի պաշտպանված ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ըստ գիտնականների` սև շոկոլադը նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Նման հատկությամբ օժտված է միայն սև դառը շոկոլադը:
Սև դառը շոկոլադն օգնում է անքնության և հոգնածության ժամանակ, ինչպես նաև կարգավորում է արյան շրջանառությունը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.