Главное меню
Մշակում ենք եղունգները

Ոտքերի եղունգների կուտիկուլը հեռացվում է նույն ձևով, ինչպես ձեռքերի եղունգներինը: Սակայն շատ դեպքերում այն կարող  է չափազանց կոշտացած լինել: Այդ դեպքում զզուշությամբ հեռացրեք այն կծաքցանի օգնությամբ:   
       
Եղունգները մշակեք դասական ձևով. բթամատի եղունգը ուղիղ, մնացած մատներինը կլորավուն:       
       
Հիմնականում աշխատեք խարտոցով, քանի որ կծաքցանը կարող է ճղճղել եղունգը: Բացի այդ, կծաքցանը կիրառելուց հետո եղունգի ծայրերը սուր են մնում, իսկ դա կարող է եղունգի ներաճման պատճառ դառնալ:   
       
Իսկ այժմ լաքի հերթն է   
       
Լաքը պետք է քսել չոր եղունգներին:   
Լաքը կամ լաքի հիմքը "չլղոզելու" համար խորհուրդ է տրվում մատների միջև բաժանող բարձիկներ տեղադրել: Նախ՝ պետք է քսել լաքի հիմքը: Այն չորանալուց հետո քսեք հիմնական լաքը:
Ի դեպ, նեյլ-արտը (եղունգների վրա նախշեր անելը) պեդիկյուրի դեպքում նույնպես կիրառելի է և նորաձև:
Եղունգին (կամ եղունգներին) կարող եք    փոքրիկ ստրազներ (արհեստական թանկագին քար) կամ փոխադրանկարներ փակցնել կամ էլ, եթե կարող եք, որեէ բան նկարեք:
Կարող եք նաև փայլփլուն լաք քսել կամ "ֆրանսիական մանիկյուր" անել:   
Մատների եղունգներին այն շատ էլեգանտ է նայվում:

 

 

Աղբյուրը` doctors.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar