Главное меню
Մազերի ճերմակումը հնարավոր է կանխել

Նյու Յորքի համալսարանի Լենգոն բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են մարդու մազերի ճերմակելու պատճառները: Այս բացահայտումը հետագայում թույլ կտա ստեղծել վերականգնող շամպուններ, որոնք մազերին կվերադարձնեն նախկին տեսքը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Ամերիկյան գիտնականները պազել են, որ մազերի գունավորման համար պատասխանատու է Wnt սպիտակուցը, որը կարգավորում է մարդու օրգանիզմում մի շարք կենսաբանական պրոցեսներ, այդ թվում՝ մազերի գույնի փոփոխումը: Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ Wnt սպիտակուցի ճնշումը հանգեցնում է մազերի աճի դադարին, ինչպես նաև առաջացնում է մելանոցիտների՝ գունավորիչների ակտիվացման թուլացմում, ինչն, իր հերթին, պատասխանատու է մազերի ճերմակեցման համար: Այժմ բժիշկները փորձում են ստեղծել դեղամիջոցներ, որոնք կատիվացնեն Wnt սպիտակուցը՝ ինչը կունենա վերոնշյալի հակադիր էֆեկտը։

Այս դեպքում, հավանաբար, զգալիորեն կտուժեն վարսավիրանոցները, քանի որ կանայք ստիպված չեն լինի պարբերաբար ներկել մազերը:

Նյութի աղբյուրը՝ http://blog.1in.am/blog/126035.html

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar