Главное меню
Ո՞ր կոշիկներն են անվնաս, և ի՞նչ կոշիկ է հարկավոր հենց Ձեզ

Բարձրակրունկներ

Եթե բարձրակրունկների սիրահար եք, ապա հիշեք, որ այն չի կարելի հաճախ կրել: Այդ կոշիկներում մարմնի ծանրության կենտրոնը ճիշտ չի բաշխվում, ներբանը դադարում է զսպանակել, յուրաքանչյուր քայլը հաղորդվում է ողնաշարին ու ի վերջո, հանգեցնում ողնաշարային, հոդային ու անոթային հիվանդությունների:

 

Պլատֆորմը

Չգիտես ինչու է պլատֆորմը համարվում բարձրակրունկի լավագույն այլընտրանքային տարբերակ: Սակայն, սրանք երկարատև կրելը ևս  վտանգավոր է: Պլատֆորմով կոշիկում ներբանների մկանները չեն ասշխատում, ինչը կրկին ազդում է ողնաշարի, կեցվածքի ու քայլվածքի վրա: Բացի այդ, պլատֆորմը նպաստում է հարթաթաթության զարգացմանը:

 

Սրածայր քթով կոշիկներ

Սրածայր քթով կոշիկներին նախապատվություն տվողները պետք է հիշեն, որ այդ կոշիկներում ոտնաթաթի մատները խիստ տձևանում ու ձևախախտվում են:

 

Պարային մաշիկներ (բալետկաներ)

Նման են հողաթափի ու նախատեսված են հարթ մակերեսին ոչ երկար զբոսանքի  համար: Եթե դրանք ճիշտ ընտրված  չափսի են, ապա ոտքի վրա դրանց գոյությունը գրեթե չի զգացվում:

 

Սպորտային կոշիկներ

Այս կոշիկները կոչվում են սպորտային, քանի որ նախատեսված են մարզումների ժամանակ հագնելու համար: Սակայն նյութը, որից պատրաստված են, քրտնացնում է ոտքերը, իսկ մաշկի խոնավությունն ու  կոշկատակի  չափազանց առաձգականությունը թուլացնում են ջլերը:

 

Այսպես, ստացվում է, որ գերազանց են փոքր, ցածր կրունկով, փափուկ կաշվից կամ փոխարինիչից կարված կոշիկները: Այն կրկնում է ոտնաթաթի անատոմիական կառուցվածքը, ունի փափուկ ու հարմարավետ, շարժուն կաղապար:

 

Օգտակար տեղեկատվություն

Կոշիկ գնելիս ուշադրություն դարձրեք, որ կոշիկը կիպ գրկի ոտքը, իսկ այն սեղմելիս` նախկին դիրքն ընդունի, ուշադրություն դարձրեք, որ ոտքի մատները շարժվեն կոշիկի մեջ: Իսկ այն կոշիկը, որը թվում է` թեթևակի է սեղմում, գնելուց հետո կարող է իսկական տառապանքի աղբյուր դառնալ:

Հիմնականում կոշիկ գնելիս հիշեք, որ երեկոյան  ոտքերը միշտ այտուցվում են, թեկուզ` թեթևակի:


Աղբյուրը՝ Doctors.am

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar