Главное меню
Կանացի գեղեցկության 5 գաղտնիքներ՝ ամբողջ աշխարհից

Ամբողջ աշխարհում կանայք ունեն դեմքի խնամքի իրենց գաղտնիքները:

1. Չինաստան

Չինացի կանայք իրենց ողջ հմտությունները կիրառում են դեմքի գույնը բացելու համար, քանի որ մուգ մաշկը երբեք հավանության չի արժանացել: Ոչ մի չինուհի տանից դուրս չի գա առանց պաշտպանիչ քսուքների. SPF բարձր պաշտպանիչ մակարդակով խոնավացնող քսուք է, սպիտակեցնող հիմք դիմահարդարման համար, երանգային քսուքի հիմք ուլտրամանուշակագույն ճառագայթների պաշտպանության ամենաբարձր մակարդակով, դիմափոշի:

2. Ճապոնիա

Ճապոնացի կանայք ու երիտասարդության պաշտամունքը անբաժանելի են: Ճապոնուհիների գլխավոր նպատակը որքան հնարավոր է՝ երկարատև երիտասարդ ու գրավիչ տես ունենալն է, այդ պատճառով այս երկրում մեծ պահանջարկ ունեն anti-age քսուքները:

Բացի այդ, ճապոնուհիները կոլագեններ են խմում, քանի որ կարծում են, թե դրանք խմելիս ավելի մեծ արդյունք են ունենում, քան քսուքները: Նրանք չինուհիների նման պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նրանք երբեք արևայրուք չեն ընդունում, իսկ շոգ օրերին անձրևանոցներով են շրջում:

3. Ֆրանսիա

Ի հեճուկս տարածված համոզմունքների՝ ֆրանսուհիները չենք քնում և արթնանում դիմահարդարմամբ: Այս կանանց համար գեղեցկությունը հոգեվիճակ է, այլ ոչ թե արտաքին տեսք: Ֆրանսուհիները ամեն օր դեկորատիվ կոսմետիկ միջոցներ չեն օգտագործում, քանի որ ընտրում են խնամված մաշկը, որը երանգային քսուքի կարիք չի զգում:

4. Բրազիլիա

Այն երկրում, որտեղ հավերժ ամառ է, կանայք մեծ ուշադրություն են դարձնում մարմնի մաշկի խնամքին, ցելյուլիտի և սպիտակ գծերի դեմ պայքարին: Բաց հագուստը բրազիլուհիներին ստիպում է մեծ խնամք տանել մարմնի նկատմամբ:

Ժիզել Բունդխենի հայրենիքում կայանք հաճախ դիմում են մաշկաբանների, որպեսզի նրանք մաշկի տարբեր խնդիրների լուծման ճիշտ տարբերակ առաջարկեն:

5. Բրիտանիա

Բրիտանուհիները տնտեսող տիկիններ են, այդ պատճառով մանիկյուրն ու պեդիկյուրը նախընտրում են ինքնուրույն անել: Իսկ ահա այն, առանց որի նրանք չեն կարող պատկերացնել իրենց կյանքը, դա ջուրն է:

Այս երկրում կանայք իրենց բոլոր ուժերն ուղղում են մաշկի մաքրմանը. ոչ մի բրիտանուհի չի պառկի քնելու դիմահարդարումը դեմքին:

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar