- 09.03.2015
- 1381 Просмотр
- 0 Комментариев
Մաշկի խնամքը գոլորշու օգնությամբ շատ է օգտագործվում կոսմետոլոգների կողմից սպա պրոցեդուրաների ժամանակ: Դուք հեշտությամբ կարող եք անցկացնել Ձեր փոքրիկ սպա պրոցեդուրան տանը և մշակել մաշկը գոլորշով:
Գոլորշով խնամքի համար կարող եք օգտագործել պարզապես եռացրած ջուր: Այն կբացի մաշկի ծակոտկենները, որից հետո կարող եք մաքրել ուգրիները և մաշկի խորը շերտերում կուտակված կեղտը:
Գոլորշով խնամքի համար անհրաժեշտ է եռացնել մոտ մեկ լիտր ջուր, լցնել հարմար տարայի մեջ, գլուխը ծածկել սրբիչով և դեմքը մի քանի րոպե պահել գոլորշու վրա: Խնամքի տևողությունը` 10-15 րոպե, որից հետո պետք է մաքրել մաշկը սկրաբով, ապա քսել սնուցող քսուք:
Կրկնակի ազդեցության համար կարող եք ջրի մեջ ավելացնել երիցուկի եփուկ կամ թեյի ծառի եթերայուղ:
Մարմնի խնամքի համար հաճախեք շոգեբաղնիք ամիսը մեկ անգամ: Քրտինքի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը, մկանները թուլանում են, կարգավորվում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.