Главное меню
Խնձորի քացախի գաղտնիքները

Խնձորի քացախի բուժիչ հատկությունների մասին վաղուց են խոսում: Քացախն իր բնական բաղադրության շնորհիվ օգտագակար է օրգանիզմի և մաշկի համար: Նման բնական միջոցներն առավել արժեքավոր են մաշկի գեղեցկության համար, քան քիմիական քսուքներն ու լոսյոնները:

Բացի սննդի մեջ օգտագործելուց, քացախն ունի բարերար ազդեցություն մաշկի վրա: Քացախի թթվայնությունն արագ չորացնում է պզուկները և անցկացնում կարմրությունը: Այն արդյունավետ միջոց է յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի համար. քացախը վերականգնում է մաշկի չեզոք pH բալանսը և անցկացնում անհարթությունները: Լոսյոն պատրաստելու համար խառնել 1 բաժին քացախը 2 բաժին ջրի հետ: Մաքրել դեմքը լոսյոնով առավոտյան և երեկոյան:

Խնձորի քացախն ունի հոյակապ հակասնկային հատկություններ: Կարելի է օգտագործել այն պեդիկյուրի համար: Անհրաժեշտ է պարզապես խառնել ջուրն ու քացախը հավասար քանակությամբ և պահել ոտքերը լուծույթի մեջ մոտ 10 րոպե:

Բացի մաշկի խնամքից, քացախը կօգնի Ձեզ ունենալ փափուկ և փայլուն մազեր: Խնամքի համար անհրաժեշտ է թաց մազերին լցնել մեկ բաժակ ջրում լուծվածն1 թեյի գդալ քացախ: Նման միջոցի պարբերաբար օգտագործումը կխթանի մազերի աճը, ինչպես նաև կկարգավորի ճարպագեղձերի աշխատանքը և կկանխի թեփի առաջացումը:

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar