Главное меню
Ինչպիսի՞ ժառանգական հիվանդություններ կարող են փոխանցվել երեխային

 

Յուրաքանչյուր կին երազում է ունենալ առողջ երեխա: Վերջինիս վրա ազդում են շատ գործոններ. դրանցից ամենկարևորը նրա ծնողների առողջությունն է: Այսպիսով, ինչպիսի՞ հիվանդություններ կարող է ժառանգել երեխան ծնողներից:

Վիճակագրությունը անհերքելի է. գրեթե 100-ից 5-ը ծնվում են գենետիկական տարբեր հիվանդություններով: Գեներում թաքնվող հիվանդությունների ցանկն ահռելի է՝ 6000-ից ավելի: Մեծ ռիսկ կա, որ դրանք վաղ թե ուշ իրենց զգացնել կտան, սակայն այն կարելի է նվազեցնել՝ նախաձեռնելով համապատասխան միջոցառումներ:

Կրծքի քաղցկեղ

«Կրծքի քաղցկեղ» չարաբաստիկ ախտորոշումների 10% դեպքերում կինը գործ ունի ժառանգական հիվանդության հետ: Մորից մուտացիայի ենթարկված գենը ժառանգելու հավանականությունը մոտ է 50%-ի: Եթե քաղցկեղի նկատմամբ հակում կա, ապա աղջիկը պետք է խուսափի սթրեսից, յուղոտ և բարձր կալորիականությամբ սննդից, կաթնագեղձերի վնասվածքներից և հորմոնալխանգարումներից: Բացի դա, պետք է բացառել ծխելը և նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Խորհուրդ չի տրվում նաև արևայրուք ընդունել:

Ինչպե՞ս նվազեցնել հիվանդանալու հավանականությունը

Բոլոր աղջիկները՝ սկսած 14 տարեկանից, պետք է կրծքագեղձի պարբերական ստուգումներ անցնեն, իսկ 45 տարեկանից հետո` տարին 1 անգամ այցելեն մամոլոգի: Առողջությունը պահպանել կօգնի լիարժեք քունը, առողջ սնունդը և պարբերական սեռական կյանքը:

Շաքարային դիաբետ

Այս հիվանդության հիմնական պատճառը արյան մեջ գլյուկոզայի ավելցուկն է: Հիվանդության կասկած առաջանում է, եթե մարդ շատ հեղուկ է կորցնում և տանջվում է անհագ ծարավից: Այլ ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, գլխացավը, մաշկի քորը և տեսողության թուլացումը:

Եթե ծնողներից մեկը տառապում է շաքարային դիաբետով, ապա երեխայի կողմից այն «ժառանգելու» հավանականությունը առաջին տիպի համար 10% է, իսկ երկրորդի համար` 80%: Հիվանդության զարգացմանը նպաստում է շատակերությունը և օրգանիզմում պարզ ածխաջրերի մակարդակի բարձրացումը (տորթ, խմորեղեն, հյութ, շոկոլադ):

Ինչպե՞ս նվազեցնել հիվանդանալու ռիսկը

Շատ ցանկալի է տարեկան գոնե մեկ անգամ անալիզներ հանձնել` որոշելու համար արյան մեջ շաքարի մակարդակը կամ ինքնուրույն հետազոտություն անցկացնել տնային օգտագործման համար նախատեսված հատուկ թեստերի միջոցով: Բացի դա,պետք է շատ շարժվել և զբաղվել որևէ սպորտաձևով:

Արգանդի ֆիբրոմիոմա

Հանդիսանում է կանացի տարածված հիվանդություն: Այն մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է: Ըստ վիճակագրության` 35-50 տարեկան կանանց մոտ 50%-ը տառապում է այդ հիվանդությամբ: Բարորակ ուռուցքը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, սակայն կարող է իր մասին հիշեցնել որովայնի ատորին հատվածի ցավերով կամ արնահոսությամբ:

Ինչպե՞ս նվազեցնել հիվանդանալու ռիսկը

Եթե աղջկա հիվանդութունը ժառանգական է, ապա այն կարող է ի հայտ գալ բնորոշ տարիքից 5-10 տարի ավելի վաղ, այսինքն արդեն իսկ 20-25 տարեկան հասակում: Հիվանդության հիմնական պատճառը օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռությունն է, իսկ հիվանդության սկսելու պատճառը` ներարգանդային սպիրալի տեղադրումը կամ բարդ ծննդաբերությունը: Հիվանդության ռիսկը նվազեցնել, ցավոք սրտի, շատ դժվար է: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում ամեն տարի ուլտրաձայնային հետազոտություն անցնել:
 

Զարկերակային հիպերտենզիա

Եթե ​​ընտանիքի անդամներից մեկի ճնշումը անըդմեջ գերազանցում է 140/90 հարաբերակցությունը, ապա հնարավոր է հիվանդության առկայություն: Այս սրտանոթային հիվանդության ազդեցության տակ  գտնվում է սրտի (քանի որ անոթների նեղացումը մեծացնում է սրտի աշխատանքը), երիկամների (դրանք, ընդհակառակը, կնճռոտվում են) և ուղեղի (այն դադարում է ճիշտ գործառնել) աշխատանքը: Եթե ​​երկու ծնողներն էլ ունեն այս հիվանդությունը, ապա այն ժառանգելու հավանականությունը 50-75% է:
 

Ինչպե՞ս նվազեցնել հիվանդանալու ռիսկը
 

Ճնշման բարձրացման պատճառը հատուկ գենն է և… ավելորդ քաշը: Հարկավոր է ժամանակ առ ժամանակ ստուգել ճնշումը:Հրաժարվել աղ, թթու վարունգ, կծու համեմունքներ, երշկեղեն և սուրճ օգատգործելուց:

Նյութափոխանակության հիվանդություններ

Նյութափախանակությունը կամ մետաբոլիզմը, ինչպես դրան անվանում են այլ կերպ, իրենից ներկայացնում է օրգանիզմում էներգիայի արտադրման կարգավորման և արագության գործընթաց: Առավել հաճախ հանդիպում են լիպիդային նյութափոխանակության խանգարումներ, որոնց արդյունքը դիմադրողականության անկումն է և քաշի ավելացումը: Եթե ծնողներից մեկը գեր է, ապա ոչ իդեալական մարմին ժառանգելու հավանականությունը 40% է: Այս հիվանդության խթաններն են անառողջ սնունդը և նյարդային համակարգի խանգարումները:

Ինչպե՞ս նվազեցնել հիվանդանալու ռիսկը

Անհրաժեշտ է մշտապես վերահսկել մարմնի զանգվածի ինդեքսը (բանաձևերի միջոցով): Բարձր ցուցանիշի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ` պարզելու համար խանգարման պատճառը և վերանայել ապրելակերպը, մասնավորապես` քունը և սնունդը:

Ալերգիա

Ալերգիան կարող է ի հայտ գալ փոշուց, կենդանիների մորթուց, քիմիական նյութերից կամ սննդամթերքներից: Արդյունքում կարող է առաջանալհազ, փռշտոց, ցան, քոր և այլն: Ավելի լուրջ դեպքերում նկատվում է էկզեմա, շնչահեղձություն, լսողության վատթարացում: Եթե ծնողներից մեկն ալերգիա ունի, ապա երեխայի ժառանգելու հավանականությունը 30% է, իսկ երկու ծնողների դեպքում` 60%:

Ինչպե՞ս նվազեցնել հիվանդանալու ռիսկը

Կյանքը ալերգիկ դրսևորումներից ազատելու համար կարելի է դիմել բժշկական միջոցառումների: Կարելի է անցնել հատուկ թերապիա կամ պատվաստում ստանալ ալերգիայի դեմ:
 

 

Նյութը ՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar