Главное меню
Տոմատի հյութը օգնում է նիհարելուն. հետազոտություն

Տոմատի հյութը օգնում է ազատվել ավելորդ քաշից: Այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի գիտնականները 8 շաբաթյա փորձարկումներից հետո: Նրանք  20-30 տարեկան 25 կանանց առաջարկել են ութ շաբաթվա ընթացքում պարբերաբար մոտ կես լիտ տոմատի հյութ խմելը (նվազագույնը մեկ շաբաթում 3 անգամ): 

 Կանանց սննդակարգում որևէ այլ փոփոխություն չի կատարվել, նրանք շարունակել են սնվել, այնպես, ինչպես միշտ: Ութ շաբաթ անց պարզվել է, որ կանանց կոնքերը նիհարել են 2 սանտիմետրով, ընդհանուր քաշը նվազել է մոտ 700 գրամով

Բացի այդ պարզվել է, որ բոլոր կանանց մոտ խոլեստերինի մակարդակը նվազել է 10 տոկոսով: Սակայն ամերիկացի գիտնականները նշում են, որ այս հետազոտությունը ճշգրիտ չէ, քանի որ փորձարկման ժամանակահատվածը կարճ է եղել:  Այնուամենայնիվ, ամերիկացի և չինացի գիտնականները համաձայնել են այն հարցի շուրջ, որ տոմատի հյութով հնարավոր է քաշը նվազեցնել, բայց դա պարտադիր արդյունք չէ: Նրանք նաև նշել են, որ տոմատի հյութը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, որոնք օգտակար են քաղցկեղի առաջացման կանխարգելման գործում:

 

Aroxj.am

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar