- 08.03.2015
- 447 Просмотров
- 0 Комментариев
Ցուրտ եղանակը հաճախ ստիպում է մեզ կարոտել ջերմ և արևոտ ամռանը, սակայն ոչ մի պատճառ չկա 6 ամիս շարունակ կորցնել մեր գեղեցկությունը: Առաջարկում ենք ձեզ 8 գաղտնիքներ, որոնք թույլ կտան հիանալի տեսք ունենալ ցուրտ սեզոնի ընթացքում:
1. Խոնավեցնող քսուք գիշերը
Խոնավեցում և կրկին խոնավեցում. սա է մաշկի խնամքի գլխավոր գաղտնիքը՝ հատկապես ցուրտ եղանակին և հատկապես քնելուց առաջ, քանի որ հենց գիշերվա ընթացքում է մաշկը հանգստանում, իսկ այդ ժամանակ արտադրվող հորմոնները բուժում և վերականգնում են այն: Դեմքին քսեք խոնավեցնող ազդեցությամբ հատուկ գիշերային քսուք, և դուք կարթնանաք ավելի փափուկ, ձիգ, պայծառ և նույնիսկ ավելի երիտասարդ մաշկով:
2. «Խոնավեցում ներսից»
Մենք արդեն գիտենք, թե որքան կարևոր է մաշկի խոնավեցումը, բայց ոչ պակաս կարևոր է ապահովել ամբողջ օրգանիզմի համար բավարար խոնավություն: Իհարկե, օրական 8 բաժակ ջուր ավելի հեշտ է խմել ամռանը, բայց կան նաև այլ ըմպելիքներ՝ հյութեր, թեյ, իսկ ծայրահեղ դեպքում՝ սուրճ: Մարմնի ջրազրկումը անփայլ, կնճռոտ մաշկի պատճառներից մեկն է. ընդ որում դա վերաբերվում է ոչ միայն չոր, այլև յուղոտ մաշկին:
3. Դիմահարդարման փայլող հիմք
Փոքր, բայց հեշտ և օգտակար հնարք է: Լույսն արտացոլող կոսմետիկ այս հիմքը ոչ միայն կթաքցնի ձեր դեմքի թերությունները, այլ նաև կհաղորդի դրան բնական, թեթև և երիտասարդ փայլ: Դիմահարդարման նման հաջող ապրանքատեսակներից է Giorgio Armani ապրանքանիշի Luminous Silk միջոցը:
4. Մաշկի մաքրում (պիլինգ)
Ձեր մաշկը անընդհատ արտադրում է նոր բջիջներ, իսկ հները մնում են դրա մակերեսին, ինչի արդյունքում մաշկը երևում է չոր և խամրած: Դեմքի մաշկի մաքրումը (պիլինգ) կազատի ձեզ մահացած բջիջներից, ինչի արդյունքում մաշկը կդառնա ավելի պայծառ, երիտասարդ և թարմ: Բացի դա, մաքրումից հետո մաշկն ավելի լավ կներծծի խոնավեցնող քսուքները, և գործընթացն ավելի արդյունավետ կդառնա:
5. Հեռու մնացեք գոլորշուց
Աշնանն ու ձմռանը քիչ հաճախեք շոգեբաղնիք, խուսափեք երկար և տաք լոգանքներից կամ տաք ցնցուղի տակ մնալուց: Ամենօրյա առավոտյան կամ երեկոյան լոգանքի համար 10-15 րոպեն բավարար է: Տաք ջուրը երկարատև ազդեցության դեպքում չորացնում է մաշկը՝ զրկելով նրան իր բնական յուղոտ մակերևույթից, որը պատասխանատու է մաշկի պայծառության և խոնավության համար:
6. Սենյակում օդը խոնավեցնող սարք
Ցուրտ եղանակին խոնավությունը սովորաբար նվազում է, ինչը չորացնում է մաշկը: Այդ պատճառով էլ ոչ միայն քսուքը, այլ նաև էլեկտրական խոնավեցնող սարքը ձեր լավագույն ընկերներն են աշնանը և ձմռանը: Միացրեք այն գիշերվա ընթացքում. դա կնպաստի ավելի հեշտ շնչելուն և առավոտյան ավելի թարմ տեսք ունենալուն:
7. Մուլտիվիտամինների մշտական ընդունում
Խոսեք ձեր բժշկի և դիետոլոգի հետ, և եթե նրանք չունեն որևէ առարկություն, ապա ձեր ամենօրյա սննդակարգի մեջ ներառեք վիտամինների: Առավոտյան A, C և E վիտամինների ընդունումը կօգնի ձեր մաշկին. A վիտամինը փափկեցնում է մաշկը և կանխում կնճիռների առաջացումը, C վիտամինը երիտասարդացնում և ամրացնում է մաշկը, օգնում է պայքարել պզուկների և այլ թերությունների դեմ, իսկ E վիտամինը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
8. Վարժություններ մինչև քրտնելը
Կանոնավոր ֆիզիկական պարապմունքները, ֆիթնեսով և սպորտով զբաղվելը բարելավում են արյան շրջանառությունը, թեթևացնում են սթրեսը, օգնում են սնուցել մաշկի բջիջները: Միևնույն ժամանակ քրտնարտադրությունը լայնացնում է մաշկի անցքերը, ինչի շնորհիվ օրգանիզմից հեշտությամբ դուրս են գալիս թունավոր նյութերը, որոնք առաջացնում են պզուկներ կամ մաշկի բորբոքումներ: Հետևաբար քրտնեք, և ձեր մաշկը ձեզ շնորհակալ կլինի:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.