Главное меню
Ինչպես և ինչով գրավել տղամարդուն

Յուրաքանչյուր կին մտածում է, որ իրեն սեքսուալ է դարձնում արտաքին տեսքը: Սակայն դա այդքան էլ այդպես չէ. Կան տղամարդկանց գրավելու ավելի արդյունավետ միջոցներ:

Հավանաբար, լսել եք ֆերոմոնների մասին, որոնք ուժեղացնում են սեքսուալ ցանկությունը և կարող են մարդուն ավելի սեքսուալ դարձնել: Չպետք է մտածել, որ ֆերոմոններով օծանելիքը կօգնի գրավել տղամարդուն:

Ֆերոմոններ ակտիվորեն արտադրվում են հատկապես սեքսուալ գրգռվածության դեպքում: Այդ պատճառով, երբ դուք զրուցում եք ձեր սիրելի տղամարդու հետ, փորձեք մտովի պատկերացնել այն, ինչ կցանկանայիք անել նրա հետ: Կարող եք վստահ լինել, որ տղամարդը չի կարող դիմակայել ձեր ֆիզիոլոգիական ուղերձին: Ընդ որում` պետք չէ որևէ բառ ասել սեքսի մասին, նա արդեն կմտածի այդ ուղղությամբ:

Հարկ է հիշել, որ ո’չ ականջօղերը, ո’չ բաց կուրծքը չեն կարող այնքան գրավել տղամարդու ուշադրությունը, որքան իրանը և լայն ազդրերը: Այս յուրահատկությունը բոլոր տղամարդկանց ենթագիտակցության մեջ է:

Տղամարդկանց մեծ մասը ընտրում է երկար ու գեղեցիկ վարսերով կանանց, և եթե դուք ունեք թավ ու երկար մազեր, ավելի հեշտ կլինի գրավել տղամարդուն:

Ենթագիտակցորեն տղամարդիկ փախչում են այն կանանցից, որոնցից բացասական էներգիա է գալիս: Տղամարդուն գայթակղելու համար պետք է շողալ երջանկությունից և հասկացնել տալ, որ կյանքում ամեն ինչ անթերի է, իսկ նա կարող է դառնալ դրա մի մասը:

Ուրախության հորմոնը նույնպես գրավում է տղամարդկանց: Նման հորմոն առաջացնելու համար կարելի է ուտել քիչ քանակությամբ կծու կերակուր, որը կգրգռի նյարդային համակարգը և երջանկության զգացում կպարգևի: Լավ ինքնազգացողություն կպարգևի նաև շոկոլադը: Գեղագիտական բավարավածությունը նույնպես կարող է երջանկություն պարգևել:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.ru

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar