- 26.03.2015
- 355 Просмотров
- 0 Комментариев
Գեղեցիկ մարմին և առողջ օրգանիզմ ձգտում են ունենալ բոլորը, սակայն քչերն են քայլեր ձեռնարկում այդ ամենը պահպանելու համար: Պարտադիր չէ տանջեք ինքներդ Ձեզ դաժան դիետաներով կամ ժամանակատար մարզումներով, պարզապես խմեք այս երիտասարդացնող էլիքսիրը և զգացեք նրա հարշագործ ուժը:
Էլիքսիրը պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է.
- 100մլ կիտրոնի հյութ
- 200գ մեղր
- 50մլ ձիթապտղի յուղ
Պատրաստելու համար պարզապես խառնել բաղադրիչները և օգտագործել առավոտյան մեկ թեյի գդալ սոված վիճակում: Կատարյալ արդյունքի հասնելու համար օգտագործել օրական 3 անգամ ուտելուց 15-20 րոպե առաջ:
Պատրաստի էլիքսիրը վերջացնելուց հետո պետք է տալ դադար, մոտ վեց ամիս: Այդ ընթացքում կարող եք խմել կոճապղպեղով թեյ, որն ունի հիանալի դետոքս հատկություն:
Կոճապղպեղով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 0,5 թեյի գդալ կոճապղպեղի քերուկ, 200գ եռացրած ջուր և կիտրոն ըստ ճաշակի: Ցանկալի է թեյը խմել առանց շաքարավազի և քաղցրավենիքի:
Հիշե՛ք այս հեշտ բաղադրատոմսը և եղե՛ք գեղեցիկ. սիրելի՛ կանայք:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.