Главное меню
Կատարյալ նախաճաշի գաղտնիքները

 

Առողջ և ցածր կալորիականությամբ նախաճաշը աշխատանքային օրվա ամենալավ սկիզբն է` հատկապես նիհարել ցանկացողների համար: Ընդ որում, այն հնարավոր է պատրաստել անկախ ձեր ունեցած ժամանակից: Թե ինչպե՞ս անել դա, կարդացե´ք այս հոդվածում:

Տասնյակ հետազոտություններ ցույց են տվել, որ սննդարար, առողջ և բալանսավորված կանոնավոր նախաճաշը ուղղակիորեն հրաշքներ է գործում մեր առողջության հետ` օգնելով մեր օրգանիզմին ամեն ինչում. արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելուց մինչև հիշողության լավացումը:

Եվ իհարկե, մի մեծ բաժակ թարմ քամած նարնջի հյութը, որը վերջին տարիներին այդքան հայտնի նախաճաշ է դարձել արևմուտքում, օրգանիզմին կտա մեծ քանակությամբ վիտամիններ և սննդարար նյութեր: Թերևս միայն հյութը չի կարող հանդիսանալ լիարժեք նախաճաշ: Այն տոստի կամ կաթով եգիպտացորենի փաթիլների նման շատ արագ կմարսվի` ձեզ թողնելով առավոտյան քաղցած: Մյուս կողմից ավելի սննդարար յոգուրտը, կոկտեյլը կամ ձուն ոչ միայն առողջարար են օրգանիզմի համար, այլ ավելի լավ են հագեցնում: Արդյունքում դուք օրվա ընթացքում ավելի քիչ անգամներ սնունդ ընդունելու կարիք կունենաք և չեք տառապի քաղցից:

Եվ կարևոր չէ, թե որքան ազատ ժամանակ ունեք առավոտյան նախաճաշ պատրաստելու համար: Դուք բոլոր դեպքերում կարող եք ձեզ համար մի սննդարար և առողջ բան պատրաստել: Այնպես որ շտապելը պատճառ չէ ձեր առողջությունը զոհաբերելու համար, ինչում վստահ են մասնագետները:

Մենք առաջարկում ենք ձեզ կյանքի բոլոր առիթներում հրաշալի առողջ նախաճաշի մի քանի տարբերակ.

  1. Եթե նախաճաշ պատրաստելու համար դուք ունեք 2 րոպե, ապա ձեր տարբերակը հարուստ սպիտակուցային կոկտեյլն է.

Արագ նախաճաշի ամենաթեթև և առողջ բաղադրատոմսը. 1-2 բաժակ կաթ (կովի, այծի կամ սոյայի), 1 գդալ սպիտակուցի փոշի կամ մի բուռ ընկույզ, և հնարավորինս շատ սառեցված կամ թարմ մրգեր, ինչպիսիք են ելակը, հապալասը կամ մանգոն:

Լցրեք այդ ամենը բլենդերի մեջ և մի քանի րոպեում դուք կունենաք սննդարար, թեթև և բացառիկ առողջ նախաճաշ: Բացի այդ, այս ձևով դուք ձեր սննդակարգում կավելացնեք ավելի շատ մրգեր և հատապտուղներ: Դուք կարող եք կաթի փոխարեն վերցնել յոգուրտ և դրան ավելացնել հապալաս` ստանալով առավոտյան կոկտեյլի ևս մեկ համեղ տարբերակ:

  1. Եթե նախաճաշ պատրաստելու համար դուք ունեք 20 րոպե, փորձեք հունական յոգուրտ կամ վարսակի ալյուր.

Հունական յոգուրտի մեկ բաժինը հարուստ է սպիտակուցով և երկար ժամանակով կհագեցնի ձեզ: Յոգուրտն ընտրեք առանց համային հավելումների, որոնց փոխարեն խառնեք միկրոալիքային վառարանում տաքացրած սառեցված մրգեր. դա կավելացնի համ և օգտակարություն` թույլ տալով ավելի բազմազան դարձնել նախաճաշը:

Սիրու՞մ եք վարսակ: Այդ դեպքում ձեր լավագույն նախաճաշը այդ հիանալի և շատ օգտակար շիլան է: Ոմանք խորհուրդ են տալիս այն եփել ոչ թե ջրում, այլ կաթի մեջ, ապա ավելացնել մի քիչ սպիտակուցի փոշի սննդարարության համար:

Վարսակի շիլային կարելի է ավելացնել չիր, բանանի խյուս կամ այլ բնական և թարմ մրգային հավելումներ. այդպես կլինի ավելի համեղ և քաղցր, բայց միևնույն ժամանակ չի տուժի առողջությունը: Եթե ​​դուք չեք օգտագործում սպիտակուցային փոշի, փոխարինեք այն ընկույզով կամ կտավատի սերմերով, որոնք հայտնի են իրենց նիհարեցնող հատկությամբ:

  1. Եթե նախաճաշ պատրաստելու համար դուք ունեք մի աբողջ ժամ, պատրաստե´ք ձեզ համար բուսական ձվածեղ.

Տոների ընթացքում կամ հանգստյան օրերին, երբ ոչ մի տեղ հարկավոր չէ շտապել, դուք կարող եք երես տալ ինքներդ ձեզ ավելի հարուստ բայց առողջ նախաճաշով:
Այս տարբերակի համար հարկավոր է շոգեխաշել բանջարեղենը ձիթապտղի ձեթի մեջ. սոխ, պղպեղ, բրոկկոլի, սպանախ, լոլիկ, ավոկադո` այն ամենը, ինչ ուզում եք հարստացնելու համար ձեր բանջարեղենային մթերաբաժինը: Իսկ ձիթապտղի ձեթի շնորհիվ բանջարեղենը կներծծվի մեզ անհրաժեշտ Օմեգա-3 ճարպաթթուով:

Նախաճաշին կարող եք փորձել նաև մեքսիկական բանջարեղենային ձվածեղ: Դրա համար հարկավոր է պատրաստել բանջարեղենով և պղպեղով լոլիկի կծու սոուս, ապա ավելացնել ձու: Նման ուտեստի հետ նախընտրելի է մատուցել ցածր կալորիականությամբ կուկուռուզով կամ այլ ամբողջական հացահատիկներով պատրաստված բլիթներ` զարդարված ավոկադոյի կտորներով և թարմ համեմով:

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar