Главное меню
Միֆ ջրի մասին

Շատ է խոսվում ջրի օգտակարության և օրվա չափաբաժնի մասին, սակայն այդ խորհուրդների մեծ մասը պարզապես անիմաստ միֆ են: Ֆիլադելֆիայի ինստիտուտի երկու գիտնականներ կատարեցին հետազոտություն և եկան հետյալ եզրակացության:

Ջուրը չի օգնում երիկամների աշխատանքին: Ջրի մեծ քանակի օգտագործումը ոչ մի կերպ չի նպաստում երիկամների աշխատանքին: Ավելին, այն կարող է դանդաղեցնել երիկամների աշխատանքը:

Ջուրը չի պաշտպանում միզուղիներն ինֆեկցիաներից: Եթե արդեն կա ինֆեկցիա, ջրի մեծ քանակն անհրաժեշտ է չջրազրկվելու համար, սակայն այն ոչ մի կերպ չի կանխում ինֆեկցիաների առաջացումը:

Ջուրը չի օգնում նիհարելուն: Ջուրը չի լուծում ոչ ճարպերը, ոչ էլ շաքարը, նշանակում է` այն չի նպաստում քաշի պակասեցմանը: Ջրի մեծ քանակությունն ընդամենը լցնում է ստամոքսը կարճ ժամանակով, ինչը և նպաստում է քիչ ուտելուն:

Անհրաժեշտ է ջուր խմել ինքնաթիռում: Բարձր ճնշման ժամանակ օդը չորանում է, և անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել՝ օրգանիզմը ջրազրկվելուց պաշտպանելու համար:

Ջրի անհրաժեշտ քանակություն ստանալու համար պետք է պարզապես հագեցնել ծարավը: Օրգանիզմին անհրաժեշտ քանակությունն է՝ մեկ բաժակ առավոտյան և երկու բաժակ օրվա ընթացքում: Բացառություն են կազմում կրծքով կերակրող մայրերը, ում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ:

 

 

Նյութի աղբյուրը՝ Lady.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar