Главное меню
3 կարևոր կանոն "ոտաբոբիկ" ոտքերի մասին

Հաճախ կանայք, առանց իրենց հաշիվ տալու, կոշիկներն օգտագործում են որպես տղամարդկանց գայթակղելու միջոց: Բաց կոշիկներից երևացող ոտքի մատները անտարբեր չեն թողնում և ոչ մի տղամարդու, իսկ ոտնաթաթի ներքևի կորագծի ցուցադրումն արդեն կանխամտածված և վտանգավոր արարք է դիտվում, քանի որ դրա գայթակղությանը   
տղամարդիկ ի զորու չեն դիմադրել: Այնպես որ, բոլոր կանայք, առանց բացառության, ամռանը բաց կոշիկներ հագնելով՝ չպետք է մոռանան երեք շատ կարևոր կանոնների մասին:       
       
Ո՞ր կնոջը դուր չեն գալիս բաց ամառային կոշիկները՝ բոկոտիկները. դրանք "չեն     նեղացնում" մեր բազմաչարչար ոտքերը, ոտքերին ազատ շնչելու հնարավորություն են տալիս, իսկ ամենակարևորը՝ ի ցույց են դնում մեր նրբագեղ վերջույթները իրենց ողջ գեղեցկությամբ:   
       
1. Բոկոտիկներն հագնելուց առաջ ստուգեք՝ արդյոք ձեր ոտքերը խնամվա՞ծ են: Դրա համար մի անտեսեր երկու կարևոր գործողություն՝ պեդիկյուրը և էպիլյացիան:   
       
2. Բոկոտիկները, սաբոները, հողաթափերը միայն հանգստավայրերի կամ գվարճանալու համար կազմակերպված միջոցառումների համար են:   
Դրանք պետք է հագնել մերկ ոտքերին՝ առանց գուլպաների կամ զուգագուլպաների: Չնայած այսօր բաց կոշիկների հետ նորաձև է խայտաբղետ գուգագուլպաներ հագնելը, սակայն դա   
ավելի շատ երիտասարդական ոճ է:   
       
3. Մի' մոռացեք՝ կոշիկի համար գլխավորը հարմար կաղապար ունենալն է:   
Մատները պետք է ազատ և ուղիղ լինեն, ծանրաբեռնվածությունը պետք է հավասարաչափ բաշխվի ոտնաթաթի ողջ կամարով մեկ, իսկ կրունկը չպետք է կոշիկի սահմանից դուրս գա:

 

Աղբյուրը`  doctors.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar