Главное меню
8 միրգ ու բանջարեղեն, որոնցում վիտամին C-ն ավելի շատ է, քան նարինջում

Վիտամին C-ն գրեթե ամենաբուժիչ է՝ գրիպի, տարբեր տեսակի շնչառական հիվանդությունների ու մրսածության դեմ և սա դեռ ամենը չէ: Հայտնի է, որ վիտամին C-ն բարձրացնում է դիմադրողականությունը և մենք հաճախ հիշում ենք այն հենց այն ժամանակ, երբ մի թեթև հարբուխ է առաջանում կամ քիթը «փակվում է»:

Եվ որն է ամենահայտնի վիտամին C-ի աղբյուրը: Իհարկե, բոլորը կասեն նարինջը: Սակայն իրականությունը այդպիսին չէ, իրականում նարինջը չէ, որ պարունակում է ամենամեծ վիտամին C-ի պաշարները:

Aroxj.am-ը ներկայացնում է մրգեր ու բանջարեղեններ, որոնցում վիտամին C-ն ավելի շատ է, քան նարինջի մեջ: Որպեսզի համեմատությունը ճիշտ ու հստակ լինի, ապա նշենք, որ մեկ միջին չափի նարինջը պարունակում է մոտ 70 մգ վիտամին C: Այժմ ներքևում տեղադրված լուսանկարներով տեսնենք, թե ինչպես կարելի է այդ անհրաժեշտ վիտամինի պաշարը լրացնել այլ մրգերով ու բանջարեղեններով:

Առաջին հայացքից կարմիր կծու պղպեղը չպետք է ունենա վիտամին C, սակայն կարմիր ու կծու պղպեղի կեսը պարունակում մոտ 108 մգ վիտամին C:

Քաղցր կարմիր պղպեղը իր նախորդին էլ գերազանցում է, իսկ համեմատած նարինջի հետ պարունակում է գրեթե 3 անգամ ավելի շատ վիտամին C, դրա քանակությունը հասցնելով 190 մգ-ի:

Բրոկոլին պարունակում  132 մգ վիտամին C: Բացի այն ունի նաև հակաքաղցկեղային հատկություններ:

Բոլորի սիրելի ելակը պարունակում է 91 մգ վիտամին C:

Կաղամբը պարունակում է նույնքան քանակությամբ վիտամին C, որքան նարինջը, գումարած դրան այն ունի հակաբիոտիկ հատկություններ ու օգնում է պայքարել բորբոքումների դեմ:

Ծաղկակաղամբը, որ հայերը հաճախ այսպես ասած «թթու են դնում» պարունակում է մոտ 128 մգ վիտամին C:

Արքայախնձորը կամ անանասը պարունակում է 81 մգ վիտամին C: Բացի այդ այն պարունակում է այնպիսի տարրեր, որոնք օգնում են արագ բարձրացնել օրգանիզմի տոնուսը ու չեզոքացնել հոգնածությունը:

Կիվին պարունակում է 132 մգ վիտամին C: 

Նյութի աղբյուրը` Aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar