Главное меню
Կոնչիտա Վյուրսթը ցանկանում է մեկ շաբաթ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ

Կոնչիտա Վյուրսթը ցանկանում է ելույթ ունենալ Ռուսաստանում իր ռուս երկրպագուների համար։

Ավստրալական Kurier պարբերականին տված հարցազրույցի ժամանակ «Եվրատեսիլ 2014-ի» հաղթողը հայտարարել է, որ ցանկանում է մեկ շաբաթ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ՝ «նրան ավելի լավ հասկանալու համար»։

«Ես Ռուսաստանում բազմաթիվ երկրպագուներ ունեմ, եւ դա շատ հիանալի է»,- հայտարարել է սկանդալային Կոնչիտա Վյուրսթը։ «Սա անհավատալի գեղեցիկ երկիր է»,- ընդգծել է Վյուրսթը։

Նա  նաեւ ավելացրել է, որ չի հրաժարվի մեկ շաբաթ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ՝ «պարզապես նրան հասկանալու համար»։

Ռուսաստանի թեման շատ կարեւոր ու հոգեհարազատ է Կոնչիտայի համար։

«Ռուսաստանում այնպիսի սարսափելի երեւույթներ են կատարվում, որ ցանկություն է առաջանում  բոլոր նույնասեռականներին տանել այնտեղից։ Բայց դա ճիշտ չէ, քանի որ նրանք իրավունք ունեն ապրել իրենց սեփական երկրում՝ խաղաղ եւ ներդաշնակ միջավայրում»,- ասել է աստղը։ Իսկ այն հարցին, թե նա արդյոք կցանկանա որոշ խորհուրդներ տալ Պուտինին, Կոնչիտան պատասխանել է. «Օ՜, աստված իմ, ոչ։ Բայց պետք է խոստովանեմ, որ նա շատ հմայիչ տղամարդ է»։ 





 

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar