Главное меню
Հայաստանում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է դաունի համախտանիշով

 

Այսօր Դաունի համախտանիշի միջազգային օրն է

Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի մեծ է տարիքով մեծ ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն:

Դաուն հիվանդությամբ տառապող երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուս երեխաները, բայց լիովին ունակ են սովորելու, և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք

Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» բժշկական համալիրի «Արբես» առողջության կենտրոնում` իր մարզային մասնաճյուղերով, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում: 

Հասարակության տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ բարձրացնելու, Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու և այդ համախտանիշն ունեցող երեխաների կյանքի որակը լավացնելու նպատակով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը հայտարարվել է Դաունի համախտանիշի համաշխարհային օր: «21» թիվն ընտրված է սիմվոլիկ, քանի որ հենց 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը:

 

Նյութի աղբյուրը՝ aroxj.am

Популярные темы

13.09.2015, 18:05
Ուղիղ միացում. «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիա
11.09.2015, 18:20
Ինչու՞ որոշ մարդիկ չեն հիշում երազները
28.04.2015, 15:37
Քրքումի միջոցով վերջնականապես կազատվեք դեմքի անցանկալի մազերից
28.04.2015, 15:35
Կնճիռներից ազատվելու համար 2000 տարվա վաղեմության քսուք
Никто не решился оставить свой комментарий.
Будь-те первым, поделитесь мнением с остальными.
avatar