- 15.02.2015
- 504 Просмотра
- 0 Комментариев
Ամերիկյան պարբերականի սյունակագիր Դեվիդ Քարրը 59 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն: Հաղորդվում է, որ հայտնի լրագրողը մահացել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից և այժմ Ռուսաստանում քաղաքական ապաստան հայցած Էդուարդ Սնոուդենի հետ հարցազրույցից մի քանի ժամ անց:
Լրագրողի մահվան մասին պաշտոնական տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում: Ինչպես նաև հայտնի չէ, թե մահը որքանով է կապ ունեցել հարցազրույցի հետ: Դեվիդ Քարրը The New York Times-ում էր աշխատում 2002 թվականից սկսած, իսկ մինչ այդ աշխատել է ամերիկյան այլ պարբերականներում` լինելով նաև դրանցից մեկի խմբագիրը:
2008 թվականին նա ինքնակենսագրական էր հրատարակել «Հրազենի գիշերը» վերնագրով, որտեղ պատմել էր թմրանյութերից ունեցած իր վտանգավոր կախվածության և դրա դեմ պայքարի մասին:
Նյութի աղբյուրը՝ http://life.panorama.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.