- 16.02.2015
- 615 Просмотров
- 0 Комментариев
Առողջ սննդի ազգային կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի յուղը օգտակար է սրտին ու սրտանոթային համակարգին:
Գիտնականների կատարած հետազոտությունը, որը տպագրվել է Journal of Clinical Lipidology գիտական ամսագրում, պարզել է, որ եգիպտացորենի յուղը մեծապես նպաստում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի իջեցմանը և օգնում է պայքարել երակների հիվանդությունների դեմ:
Համաձայն ուսումնասիրության, եգիպտացորենի յուղի օգտագործումը նվազեցնում է վատ խոսլետերինի մակարդակը 10.9 տոկոս, իսկ ընդհանուր խոլեստերինի մակարդակը իջնում է 8.9 տոկոսով:
Ավելի վաղ այդ հատկությունները վերագրում էին ձիթապտղի յուղին, սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույն չափանիշների կիրարկման դեպքում վերոնշյալ ցուցիչները կազմում են համապատասխանաբար 3.5 և 1.8 տոկոս:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի յուղում պարունակող բնական ստերոլները ուղղակիորեն արգելակում են խոլեստերինի մակարդակի բարձրացումը մի քանի անգամ ավելի արդյունավետ, քան ձիթապտղի յուղը»,-նշում է հետազոտության հեղինակ Կեվին Մակին:
Գիտնականը ընդգծում է, որ եգիպտացորենի յուղի մեջ 40 տոկոսով ավելի շատ են բնական ստերոլները, քան ձիթապտղի յուղի մեջ, ինչն էլ առավել արդյունավետ է դարձնում նրա ազդեցությունը:
Նշենք, որ Կանադայի Տորոնտո համալսարանի գիտնականներն իրենց հերթին կատարել էին մեկ այլ հետազոտություն, որի համաձայն եգիպտացորենի յուղը ունի այսպես ասած կողմնակի ազդեցությունները:
Նյութի աղբյուրը՝ http://aroxj.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.