- 05.03.2015
- 393 Просмотра
- 0 Комментариев
Ձմռան ընթացքում օրգանիզմը, մասնավորապես մաշկն ու մազերը, զրկվում են վիտամիններից և անհրաժեշտ միկրո տարրերից: Օրգանիզմը վերականգնելու համար Դուք կարող եք օգտագործել վիտամինային հավելումներ, որոնք կլրացնեն Ձեր սննդակարգը, սակայն երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ վիտամիններն ազդեն մաշկի վրա: Մաշկի ճիշտ խնանքը կարող է շատ արագ վերականգնել այն ձմռանից հետո և նախապատրաստել գարնան:
Ձմռանը մաշկը ջրազրկվում է և դառնում թառամած: Հաճախակի լոգանքները խոնավեցնող գելով և ծովի աղով կօգնեն մաշկին վերականգնել բնական խոնավությունը և պահպանել այն: Եթերայուղերը կսնուցեն մաշկն անհրաժեշտ վիտամիններով:
Ժամանակն է ձմռան ամսիների համար օգտագործվող յուղոտ սնուցող քսուքները փոխարինել ավելի թեթև միջոցներով, որոնք չեն ծանրացնի մաշկը, թույլ կտան շնչել՝ միաժամանակ կանխելով կորյակների առաջացումը: Նույնը վերաբերում է տոնային քսուքներին: Եթե ցուրտ եղանակին Դուք կարող էիք թույլ տալ Ձեզ օգտագործել ծանր քսուքներ, գարնանն աշխատեք փոխարինել դրանք ավելի թեթև տոնային քսուքներով:
Սկրաբներ օգտագործելիս աշխատեք ընտրել խնայող միջոցներ, որոնք չեն գրգռի մաշկը, քանի որ այն առավել անպաշտպան և զգայուն է գարնանը: Եվ վերջում, մի մոռացեք ձեռք բերել SPF գործոնով քսուքներ, քանի որ արևն արդեն սկսում է ավելի պայծառ փայլել և տաքացնել:
Նյութի աղբյուրը՝ Lady.am
Популярные темы
Будь-те первым, поделитесь мнением с остальными.